Երկար վարսերն այլևս նորաձև չեն
LifestyleԱյդ մի ժամանակ էին երկար վարսերը, ինչպես փոքրիկ սև զգեստը, միշտ նորաձև: Ժամանակակից նորաձևությունը մերժում է հին ստանդարտները՝ առաջ բերելով միանգամայն նոր` ոչ ավանդական տենդենցներ: Այնպես, ինչպես այլևս կարիք չկա անպայմանորեն համադրել պայուսակի ու կոշիկների գույնը կամ բացառել գունավոր գուլպան բաց կոշիկների հետ համադրությունից, այնպես էլ կարիք չկա վարսերը երկարացնել «ա-լյա Նազենի Հովհաննիսյան» ոճով:
Այս երեք տարիների ընթացքում, ինչ վարում եմ FashionYan.com-ը, կարող եմ միանշանակ պնդել, որ վերջին տարիներին վարսերի կտրվածքները գնալով ավելի են մոտենում դեպի կարճը, եւ առավելագույն՝ «թույլատրելի» երկարությունն այժմ համարավում է միջին չափսը: Նորաձևության պոդիումներին կամ ամսագրերի շապիկներին այլևս հազվադեպ են հանդիպում գերերկար վարսերով մոդելները, իսկ համաշխարհային աստղերը, կարելի է ասել, հենց իրենք են թելադրում այդ տենդենցները:
Իհարկե, սա չի նշանակում, թե պետք է անմիջապես մկրատը վերցնեք ձեր ձեռքը, քանի որ կարճ կտրվածքներն իրականում շատ դժվար են ստացվում, բոլորին չեն սազում եւ չափից դուրս շատ խնամք են պահանջում՝ ի տարբերություն երկար վարսերի:
Այնուամենայնիվ, նրանց համար, որվքեր որոշել են հետևել համշախարհային նորաձևության միտումներին, ներկայացնում եմ 2016 թվականի ամենանորաձև կարճ սանրվածքները:
Շարունակությունն՝ այստեղ։







