Ռուսաստանը շարունակում է մեծացնել նավթի արդյունահանումը
EconomicsՌուսաստանում նավթի եւ գազային խտանյութի արդյունահանումը շարունակում է աճել. 2016-ի հունվար-ապրիլին արդյունահանումն աճել է 2,7 տոկոսով: Այդ մասին հայտնում է «Ինտերֆաքսը»` վկայակոչելով «ՋԷՀ ԿԴՎ» ՊՁ-ին:
Այսպիսով` Ռուսաստանում նավթի արդյունահանման մակարդակը չորս ամսում աճել է մինչեւ 179,748 մլն տ նավթ կամ մինչեւ օրական 10,889 մլն բարել:
Ապրիլին արդյունահանման մակարդակը կազմել է 44,368 մլն տ, ինչը 1,6 տոկոսով ավելի է, քան 2015-ի ապրիլին: Նավթի միջին օրական արդյունահանումն ապրիլին կազմել է օրական 10,841 մլն բարել:
Առաջին չորս ամսվա ընթացքում «Ռոսնավթը» արդյունահանել է 62,252 մլն տ նավթ (ապրիլին` 15,438 մլն տ), «ԼՈՒԿօյլը»` 27,621 մլն տ (6,776 մլն տ), «Սուրգութնեֆտեգազը» — 20,304 մլն տ (5,029 մլն տ), «Գազպրոմ նավթը» — 11,841 մլն տ (2,908 մլն տ), «Տատնավթը»` 9,215 մլն տ (2,282 մլն տ), «Սլավնավթը»` 5,015 մլն տ (1,233 մլն տ), «Բաշնավթը» — 7,040 մլն տ (1,754 մլն տ), «ՌուսՆավթը» — 2,248 մլն տ (0,569 մլն տ):
«ՋԷՀ ԿԴՎ» ՊՁ –ն նաեւ նշում է, որ օտարերկրյա ընկերությունների հետ համատեղ ձեռնարկությունները 2016-ի հունվար-ապրիլին 25,112 մլն տ են արդյունահանել (6,1 մլն տ 2016-ի ապրիլին): Հունվար-ապրիլին 5,609 մլն տ ածխաջրածնային հումք են արդյունահանել (ապրիլին` 1,429 մլն տ):