Վերջին օրերի զարգացումները ցույց են տալիս, որ հակառակորդը պատրաստ չէ պահպանելու ձեռք բերված պայմանավորվածությունը. Կորյուն Նահապետյան
SocietyՎերջին օրերի զարգացումները ցույց են տալիս, որ հակառակորդը պատրաստ չէ պահպանելու այն պայմանավորվածությունը, որոնք ձեռք են բերվել: Այս մասին «Արմեպրես»-ի հետ ունեցած զրույցի ժամանակ նշեց ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգութ յան և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը՝ շեշտելով, որ հակառակորդը, կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունից հետո, գրեթե ամեն օր, խախտում է իր պայմանավորվածությունը՝ կիրառելով տարբեր զինատեսակներ:
«Վերջին մի քանի օրերի ընթացքում նկատելի էին նաև զանգվածային բնույթի խախտումներ: Ամեն դեպքում, մեր մոտեցումը շատ հստակ է ՝ մենք պետք է միշտ զգոն ու պատրաստ լինենք, անենք առավելագույնը՝ մեր ռազմական խնդիրները լուծելու համար: Վերջին օրերի զարգացումները խորը մտահոգություններ են առաջացնում և ցույց են տալիս, որ հակառակորդը պատրաստ չէ պահպանելու այն պայմանավորվածությունը որոնք ձեռք են բերվել, բայց, բարեբախտաբար, ՀՀ և ԼՂ զինված ուժերը և Արցախի պաշտպանության բանակն իրենց առջև դրված խնդիրներն իրականացնում են»,-նշեց Կորյուն Նահապետյանը: Խոսելով ապրիլյան քառօրյա պատերազմի դասերից՝ ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահն փաստեց, որ, բացի դասերից պետք է նաև խորը վերլուծություն իրականացնել: «Դասեր քաղել ենք, բայց դեռ ժամանակ կպահանջվի խորը վերլուծություններ կատարելու ու նոր քայլեր իրականացնելու: Այնպես չէ, որ կան խնդիրներ որոնք այսպես՝ 1 օրվա ընթացքում, հնարավոր է լուծել: սակայն կա հաստատակամություն, մեծ վստահություն, նաև երկրի բարձր ղեկավարությունն իրականացնում է նոր քայլեր ու նոր միջոցներ, որպեսզի մենք կարողանանք մեր առջև դրված խնդիրներին լուծումներ տանք: Խնդիրներ, որոնք վերաբերում են նաև մեր ազգային անվտանգության համակարգի ամրապնդմանը և պաշտպանականության մակարդակի բարձրացմանը»,-հավելեց Կորյուն Նահապետյանը:
Արմենուհի Մխոյան