Այսօր կարելի է համարել Քեյթ Միդլթոնի համար դեբյուտային օր. հերցոգուհին հայտնվել է բրիտանական Vogue ամսագրի շապիկին։ Համացանցում շատ են Քեյթի նկարները, բայց նա նախկինում երբեք չի նկարվել ամսագրերի համար։ Այս բացառությունը Քեյթը արել է հայտնի ամսագրի 100-ամյակի կապակցությամբ։
«Հերցոգուհին ուրախ էր նշել ամսագրի 100-ամյակը, որը շատ հայտնի լուսանկարիչների կայացման հարթակ է եղել։ Հերցոգուհին նախկինում երբեք նման ֆոտոնկարահանումների չի մասնակցել։ Նա հույս ունի, որ մարդիկ կգնահատեն այդ նկարները, և նրանց կփոխանցվի այն թեթևությունը, որով դրանք արվել են», -ասել է Քեյթի ներկայացուցիչը։
Նկարների հեղինակը լուսանկարիչ Ջոշ Օլինսն է։
Հետաքրքիր է, որ արքայադուստր Դիանան, որի հետ հաճախ համեմատում են Քեյթ Միդլթոնին, նույնպես ժամանակին 3 անգամ նկարվել է Vogue-ի համար։

