Արեւային մարտկոցներով աշխատող Solar Impulse 2 ինքնաթիռը կշարունակի շուրջերկրյա ճանապարհորդությունը
SocietyԱրեւային մարտկոցներով աշխատող Solar Impulse 2 ինքնաթիռը մայիսի 2-ին կշարունակի իր շուրջերկրյա ճանապարհորդությունը՝ Կալիֆոռնիայից ուղեւորվելով Ֆինիքս (Արիզոնայի նահանգ): Այդ մասին տեղեկացնում Է այսօր հայտնել Է Associated Press գործակալությունը:
Ինչպես սպասվում Է, թռիչքը կտեւի մոտավորապես 16 ժամ, օդանավը կվարի շվեյցարացի օդաչու եւ փորձարարական թռչող ապարոտի ստեղծողներից մեկը՝ Անդրեյ Բորշբերգը:
Ֆինիքսից հետո ինքնաթիռը եւս երկու թռիչք կկատարի ԱՄՆ-ում, ինչից հետո այն պետք Է հատի Ատլանտյան օվկիանոսը եւ ուղեւորվի կամ Եվրոպա, կամ Հյուսիսային Աֆրիկա:
Ապրիլին, մոտավորապես 300 օր տեւած ընդմիջումից հետո Solar Impulse 2-ը վերսկսել Է շուրջերկրյա ճանապարհորդությունը: Անցած շաբաթ արեւային մարտկոցներով աշխատող ինքնաթիռը թռիչք Է կատարել Խաղաղ օվկիանոսի վրայով՝ Հավայան կղզիներից մինչեւ Կալիֆոռնիա: Հավայներում օդանավը ինն ամիս նորոգվում Էր արեւային մարտկոցների կոտրվելու պատճառով, ինչը տեղի Է ունեցել Խաղաղ օվկիանոսի վրայով թռիչքից հետո, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: