Yerevan, 31.January.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Ուսանողուհին Բրյուսովի համալսարանից հեռացվել է օրենքի պահանջով

Society

 Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանը պարզաբանում է տարածել` ուսանողուհու հեռացման մասին:  Համալսարանից, պարզաբանման մեջ նշված է.

«Համացանցում տեղեկություն է շրջանառվում՝ համաձան որի, Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանից ուսանողուհի է հեռացվել: Այս առիթով անհրաժեշտ ենք համարում պարզաբանել, որ ուսանողուհու մայրը` Մարգարիտ Դավթյանը եղել է համալսարանում, որին մանրամասն բացատրվել է իրավիճակը: Նա նաեւ դիմում է գրել ՀՀ կրթության եւ գիտության նախարարություն: ԵՊԼՀ-ի կողմից ԿԳ նախարարությանը եւս պարզաբանվել է, որ ԵՊԼՀ Oտար լեզուների ֆակուլտետի ուսանողուհի Լիանա Արայի Դավթյանի կողմից նախարարությանը հասցեագրված դիմումում արծարծված փաստերը չեն համապատասխանում իրականությանը»:

Պարզաբանման մեջ շեշտվում է. «Նախ տեղեկացնենք, որ Մարսել քաղաքում գործող «CENTRE CULTUREL J.A.F. (Ֆրանսիայի հայ երիտասարդների միություն)» կազմակերպությունը 1945-ից ֆրանսիական դիմադրության շարժման հիման վրա ստեղծված միություն է, որի նպատակն է նպաստել ֆրանսահայ երիտասարդների զարգացմանը արվեստի և մշակույթի բնագավառներում: J.A.F.-ի շրջանակներում ի թիվս մշակութային դպրոցների գործում է նաև լեզվի դպրոց, որտեղ 4-14 տարեկան երեխաներին դասավանդում են հայերեն: J.A.F.-ի գործունեության շրջանակներում ֆրանսերեն լեզվով Մարսելում հրատարակվում է INTCH KA (Ի՞նչ կ ա) ամսագիրը: Նշված փաստերը վկայում են այն մասին, որ տվյալ կազմակերպությունը որևէ կապ չունի համալսարանական կրթության հետ, ինչպես նաև ԵՊԼՀ-ի հետ չունի  համագործակցության պայմանագիր: Ըստ դիմումում ներկայացվածի՝ ուսանողուհի Լիանա Արայի Դավթյանին թույլատրվել է բացակայել քննաշրջանից և երրորդ կուրսի երկրորդ կիսամյակի քննաշրջանը հանձնել 2016թ. սեպտեմբերի առաջին երկու շաբաթների ընթացքում: Սակայն Լ. Դավթյանը, ըստ համալսարանում գործող կարգի, դիմում չի ներկայացրել ռեկտորի անունով և, բնականաբար, հարցը չի քննարկվել ռեկտորատի նիստին, որի արդյունքում քննաշրջանը տեղափոխելու վերաբերյալ բուհը որևէ որոշում չի կայացրել»:

Ինչ վերաբերում է ծնողի կողմից հիշատակվող տեղեկանքին, ապա Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի տարածած պարզաբանման մեջ նշվում է, որ համապատասխան տեղեկանքներ տրամադրելու իրավասություն ունեցող բուհի որևէ պաշտոնատար անձ (ռեկտոր, պրոռեկտոր) նման փաստաթուղթ չի ստորագրել:

«ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատուն ներկայացված տեղեկանքը Լիանա Արայի Դավթյանը ստացել է Oտար լեզուների ֆակուլտետի դեկանի տեղակալից, ում ներկայացրել է ֆրանսերեն լեզվով տեղեկանք, որը խաբեությամբ կորզել է ֆրանսերենի ամբիոնի վարիչ Ն. Մանուկյանից, ում բանավոր կերպով ներկայացրել է իրականությանը չհամապատասխանող փաստեր, թե իբր համալսարանն ունի պայմանագիր վերոնշյալ կազմակերպության հետ՝ պարտավորվելով ներկայացնել համապատասխան փաստաթղթերը դեկանատ: Չարաշահելով ամբիոնի վարիչի և դեկանի տեղակալի վստահությունը և ասելով, որ իբր տեղեկանքի ուշացմա ն պարագայում խնդիրներ կունենա դեսպանատան հետ՝ դեկանատից ձեռք է բերել տեղեկանքը և դիմել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատուն և ստանալով արտոնագիր մեկնել է Ֆրանսիա՝ առանց անհրաժեշտ փաստաթղթերը բուհ ներկայացնելու: Հայտնում ենք նաև, որ արտերկիր մեկնելուց առաջ ուսանողուհին իր ծնողի հետ ներկայացել է ԵՊԼՀ և հանդիպում ունեցել բուհի ռեկտորի, ուսումնական պրոռեկտորի և օտար լեզուների ֆակուլտետի դեկանի հետ: Զրույցի ընթացքում և՛ ուսանողուհուն, և՛ ծնողին մանրամասն բացատրվել է, որ չկան բավարար հիմքեր նրա քննաշրջանը տեղափոխելու համար: Անձամբ ռեկտորը նրանց բացատրել է, որ ուսման վարձավճարի պարտք ունենալու պարագայում նա կազատվի ուսանողական պարտականություններից, իսկ կիսամյակային ուսման վարձը չվճարելու դեպքում կհեռացվի համալսարանից: Նրանք տեղեկացվել են նաև, որ երկու դեպքում էլ հետագայում ուսանողուհին կվերականգնվի նույն կիսամյակում: Հիմք ընդունելով վերոգրյալը՝ տեղեկացնում ենք, որ ստեղծված իրավիճակի համար ֆրանսերենի ամբիոնի վարիչ, բ.գ.թ. դոցենտ Ն.Մանուկյանը և Օտար լեզուների ֆակուլտետի դեկանի տեղակալ ավագ դասախոս Ս.Բաբայանը ենթարկվել են կարգապահական տույժի՝ իրենց պաշտոնական իրավասու թյունները գերազանցելու համար»,-նշված է համալսարանի տարածած պարզաբանման մեջ:  

Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of DirectorsAxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025