Yerevan, 02.October.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


ՀՅԴ-ն վերահաստատել է Արցախի բնակչության ազատ կամաարտահայտության հիմքերով ԼՂ հիմնախնդրի լուծման վճռականությունը

Հայ Հեղափոխական Դաշնակություն կուսակցությունը հայաստանյան կազմակերպության 20-րդ գերագույն ժողովի արդյունքներով հայտարարություն է տարածել:Քննարկելով ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի երկամյա գործունեությունը, անդրադառնալով անցնող ժամանակահատվածում երկրում ընթացած հասարակական-քաղաքական գործընթացներին և զարգացումներին, կատարե լով իրավիճակի համակողմանի վերլուծություն և արժևորում` Գերագույն ժողովը համախոհության և փոխըմբռման մթնոլորտում հաստատել է կուսակցության առաջիկա երկու տարիների գործունեության ռազմավարական ուղենիշներն ու մարտավարությունը: 

Ժողովն արձանագրել է  կուսակցության վճռականությունը` ՀՀ նոր Սահմանադրության ընձեռած հնարավորությունների և մեխանիզմների շրջանակում նախանձախնդիր հետևողականորեն դերակատար դառնալու երկրում սոցիալական արդարություն, արդար դատական համակարգ սահմանող, մարդու իրավունքներն ու ազատությունները երաշխավորող, արդյունավետ կառավարում, ազատ ընտրություններ ապահովող, աղքատությունը, գործազրկությունն ու արտագաղթը հաղթահարող համակարգ հաստատելու ուղղությամբ: 

Գերագույն ժողովը կուսակցության առանձնակի ուշադրությունը հրավիրել է շարքերի երիտասարդացման, կանանց դերակատարության ընդլայնման, քարոզչության արդիական մեթոդներ որդեգրելու, հանրության տարբեր շերտերի հետ առավել գրավիչ միջոցներով աշխատելու, ազգային մտածողությամբ ու տեսլականով գաղափարական սերունդ պատրաստելու խնդիրների վրա: 

Ժողովը գնահատել է  Հայաստանի Հանրապետական կուսակցության հետ ստորագրված քաղաքական համագործակցության համաձայնագիրը` ձեռք բերված պայմանավորվածությունների և առաջնահերթությունների հետևողական իրագործումը դիտելով որպես երկրում արմատական ու որակական փոփոխություններ ապահովող գործողությունների ծրագիր: 

Առաջիկա տեղական ինքնակառավարման և ՀՀ ԱԺ ընտրություններին Հ.Յ.Դաշնակցությունը մասնակցելու է իր ներուժի ողջ կարողականությամբ, կառույցի կազմակերպվածությամբ` տարբեր մակարդակներում ընդլայնելով իր ներկայությունը, նպատակ հետապնդելով առավել գործուն ազդեցություն ունենալ երկրին ուղղված մարտահրավերների և սպառնալիքների հաղթահարման գործում: 

ՀՅԴ-ն շարունակելու է համահայկական կառույցի ողջ ներուժն ուղղորդել ԼՂՀ միջազգային ճանաչման, հայապահպանության, Հայ Դատի, ինչպես նաև ՀՀ միջազգային հեղինակության բարձրացմանն ուղղված աշխատանքներին: 

Գերագույն ժողովը բացառիկ սևեռումով քննել է  ԼՂՀ շուրջ ծավալվող վերջին իրադարձություններն ու ընթացող պատերազմը: Այս համատեքստում արձանագրված համազգային միասնականության ոգին ու համախմբումի փաստն արժևորվել է որպես երկրում որակական թռիչք ապահովող անգնահատելի նախապայման: 

Բարձր գնահատելով հայկական զինած ուժերի մարտունակությունը, հակառակորդի լայնածավալ հարձակումը անձնազոհաբար կասեցնելու կամքը` Գերագույն ժողովը խոնարհվում է հերոսաբար զոհվածների հիշատակի առաջ և վշտակցում նրանց հարազատներին: Ժողովը միաժամանակ խոր մտահոգություն է հայտնել այն բացթողումների, խնդիրների ու մարտահրավերների առնչությամբ, որոնք ի հայտ եկան քառօրյա պատերազմի ընթացքում: 

Գերագույն ժողովը վերահաստատել է  Արցախի ազգաբնակչության ազատ կամաարտահայտությամբ դրսևորված հիմքերով ԼՂ  հիմնախնդիրը հանգուցալուծելու ՀՅԴ անզիջում վճռականությունը, շեշտել է հակամարտությունը միջազգային իրավունքի նորմերով և սկզբունքներով կարգավորելու, ԼՂՀ-ն որպես բանակցային կողմ ներգրավելու, ինչպես նաև միջազգային կառույցներում Հայաստանի Հանրապետության և ԼՂՀ ամբողջական անվտանգության երաշխիքներն ամրագրելու անհրաժեշտությունը: 

Բանակցային գործընթացը դիտելով որպես ԼՂ հիմախնդրի կարգավորման միակ նախընտրելի տարբերակ` Գերագույն ժողովն անհետաձգելի առաջնահերթություն  է գնահատել  ՀՀ և ԼՂՀ պետականությանն ու ազգաբնակչության անվտանգությանն ուղղված ադրբեջանական շարունակական ագրեսիայի չեզոքացման գործողությունների ծրագիրը: 
Գերագույն ժողովը անհետաձգելի առաջնահերթություն որակեց ՀՀ և ԼՂՀ անվտանգության միասնական համակարգի ամրապնդումը, արձանագրեց բանակաշինության, պաշտպանական ոլորտում գրանցված մարտահրավերներն ու թերացումները` ընդգծելով այդ ուղղությամ բ անհրաժեշտ քայլերի և համարժեք պատասխանատվության կարևորությունը:
Գերագույն ժողովը վերահաստատել է  Հայաստանի ներքին և արտաքին մարտահրավերները դիմագրավելու` կուսակցության հանձնառությունը` պատասխանատվություն ստանձնելով համահայկական իր ողջ կարողականությունը նպատակաուղղելու Հայաստանի Հանրապետության և ԼՂՀ անվտանգությանն ու ինքնիշխանությանը, երկրում ժողովրդավարության ամրապնդման, սոցիալ-տնտեսական առաջընթացի և բարոյահոգեբանական մթնոլորտի առողջացմանը:

 

Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has Begun