Երևանի քաղաքապետը հանձնարարել է ներկայացնել «Վերնիսաժում» առևտրի կանոնակարգման վերաբերյալ առաջարկներ
SocietyԵրևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մայիսի 2-ին տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ հանձնարարել է «Վերնիսաժի» տարածքի բարեկարգման և արդիականացման ծրագրի իրականացման շրջանակում 12 վարչական շրջանների, քաղաքապետար անի աշխատակազմի բոլոր վարչությունների և ավագանու անդամների հետ քննարկել «Վերնիսաժի» տարածքում առևտրի կանոնակարգման հարցը և ներկայացնել համապատասխան առաջարկություններ: Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ հավելելով. ««Տարածքի բարեկարգման ևարդիականացման աշխատանքներին զուգահեռ պետք է հստակ կանոնակարգենք նաև այդ տարածքում առևտրի կազմակերպմանհարցը: Բոլոր ուղղություններով պետք է կայացնենք հստակ որոշումներ, որպեսզի հետագայում վարձակալին ներկայացնենք մերմոտեցումներն ու պահանջենք դրանց կատարումը»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Երևանի գլխավոր դիզայները զեկուցել է, որ մայրաքաղաքում սկսվել են այս տարվա ծրագրով նախատեսված բակային տարածքների նկարազարդման և մետաղյա կառուցվածքների ներկման աշխատանքները: Քաղաքապետը հանձնարարել է վերոնշյալին զուգահեռ իրականացնել նաև նստարանների ու աղբամանների թարմացման աշխատանքներ:
Խորհրդակցության ավարտին քաղաքապետը մշակույթի և տուրիզմի, ինչպես նաև արտաքին ձևավորման և գովազդի վարչություններին հանձնարարել է նախապատրաստվել Շուշիի ազատագրման, Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի, ինչպես նաև Առաջին Հանրապետության տոներին նվիրված միջոցառումներին»: