Ճապոնական ընկերությունը տնային պայմաններում բանջարեղեն աճեցնելու սարք է ստեղծել (լուսանկարներ)
Lifestyleshabat.am-ը գրում է.
Մեզանից շատերը, ապրելով փոքր բնակարաններում, կարող են ընդամենը երազել տան հետնաբակում բանջարեղեն աճեցնելու մասին, գրում է odditycentral.com-ը:
Ճապոնական «C’estec» ընկերության կողմից արտադրված և «Foop» անվանումը ստացած սարքավորման մեջ հնարավոր է բանջարեղեն աճեցնել ջրի մեջ` հողի փոխարեն: Դրանցից են` հազարը, ռեհանը և մաղադանոսը:
Սարքի վրա չկան կոճակներ, և ջերմաստիճանը, խոնավությունը, լույսը, ջրի մակարդակը կարգավորվում են սմարթֆոնային հավելվածով: Սարքավորումը պարբերաբար կծանուցի բանջարեղենի վիճակի մասին և կտեղեկացնի, երբ բերքահավաքի ժամանակը գա։ 


