Ժակ Հակոբյանի հոգեհանգիստը տեղի կունենա Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում
Society ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Հայպետֆիլհարմոնիայի տնօրենի տեղակալ Ժակ Հակոբյանի հոգեհանգիստը տեղի կունենա մայիսի 3-ին ժամը
Ժ. Հակոբյանը 1971-1977 թվականներին ընդունվել և ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը: Համալսարանն ավարտելուց հետո աշխատել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում՝ որպես կոմերիտական կազմակերպության առաջին քարտուղար: 1987 թվականին ընտրվել է «Մշակույթի հայկական ֆոնդի» փոխնախագահ: 2004 թվականին աշխատել է ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում` որպես բաժնի վարիչ, իսկ 2005 թվականի հունիսից` տնօրենի տեղակալ: 2007 թվականին տնօրենի պաշտոնում աշխատել է «Առնո Բաբաջանյանի հիշատակի միջազգային հիմնադրամում» ;: 2010 թվականին նշանակվել է Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի տնօրենի տեղակալ:
Հանդիսանում է Հայաստանի երգիծաբանների միության խորհրդի նախագահ: Արվեստի և գրականության սիրահար Ժակ Հակոբյանը երբեմն իր խոհերը հանձնել է թղթին` ոտանավորների և երգիծանքի տեսքով: Հրատարակել է «Ծիծաղի պարտեզ», «Սրամտում է Հայկական ռադիոն», «Հումորի և երգիծանքի 19 ակնթարթ», «Էս շան տղեն գիժ ա» և «Ապրենք ժպտալով» երգիծական գիրքերը:
2009 թվականին պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալով: 2010 թվականին արժանացել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործչի կոչմանը:
Բանաստեղծ, երգիծաբան, լրագրող Ալբերտ Փարսադանյանը Ժակ Հակոբյանի մասին մի առթիվ ասել է. «Դեմքին մշտական ծիծաղ, աչքերին ժպիտ, մարդամոտ և մարդասեր` Ժակ Հակոբյան», իսկ հանրապետության և ողջ հայության «Գլխավոր Ոզնի» Արամայիս Սահակյանն էլ ավելացրել է. «Աշխույժ, արագաշարժ, արագամիտ, հնարամիտ, կամեցող և ջերմ»: