Եթե խնդիրը կարելի է գումարով լուծել, ապա դա խնդիր չէ, ծախս է. հրեական ասացվածքների ընտրանի
Lifestyletert.am-ը գրում է.
Հրեաները հայտնի են իրենց իմաստուն մտքերով ու սուր հումորով: Իզուր չէ, որ հրեաների խելքի մասին լեգենդներ են հյուսվում: Այս մասին գրում է AdMe.ru-ն և ներկայացնում հրեական լավագույն մտքերն ու ասացվածքները, որոնք կօգնեն ավելի լավ հասկանալ նրանց:
1. Փողով այնքան լավ չէ, որքան վատ է առանց դրա:
2. Ադամն առաջին երջանիկն է, քանի որ զոքանչ չի ունեցել:
3. Եթե խնդիրը կարելի է գումարով լուծել, ապա դա խնդիր չէ, դա ծախս է:
4. Աստված մարդուն երկու ականջ և մեկ բերան է տվել, որպեսզի նա շատ լսի և քիչ խոսի:
5. Աստված չի կարող լինել ամենուր միաժամանակ, դրա համար էլ ստեղծել է մայրերին:
6. Քաղցր մի եղիր, թե չէ քեզ կուտեն, դառն էլ մի եղիր, քեզ կթքեն:
7. Այծից վախեցիր դիմացից, ձիուց` հետևից, հիմարից` բոլոր կողմերից:
8. Հյուրն ու ձուկը երեք օրից սկսում են հոտել:
9. Գիտելիքը շատ տեղ չի զբաղեցնում:
10. Ավելի լավ հրեան առանց մորուքի, քան մորուքը՝ առանց հրեայի:
11. Մարդ պիտի ապրի, գոնե հետաքարքրության համար:
12. Աստված աղքատներին պաշտպանում է գոնե թանկարժեք մեղքերից:
13. Ծնողները երեխաներին սովորեցնում են խոսել, երեխաները ծնողներին` լռել:
14. Հեռվից բոլոր մարդիկ էլ լավն են:
15. Կարող է ձվերը հավից մի քիչ խելացի են, սակայն շուտ են հոտում:
16. Տղամարդիկ ավելի շատ բան կարող էին անել, եթե կանայք ավելի քիչ խոսեին:
17. Լավ լռելն ավելի բարդ է, քան լավ խոսելը:
18. Վատ կինն անձրևից էլ վատն է. անձրևը տուն է քշում-տանում, իսկ վատ կինն այնտեղից դուրս է վռնդում:
19. Աստված իմ, օգնիր ինձ ոտքի կանգնել, ընկնել ինքս էլ կարող եմ:
20. Որքան էլ որ քաղցր լինի սերը, միևնույնն է` դրանից կոմպոտ չես պատրաստի:
21. Երբ անելու բան չի լինում, մեծ գործեր են նախաձեռնում:
22. Ընտրություն անելով երկու չարիքի միջև, վատատեսն ընտրում է երկուսը:
23. Բոլորը բողոքում են փողի պակասից, բայց ոչ ոք չի բողոքում խելքի պակասից:
24. Ավելի լավ է մեռնել ծիծաղից, քան վախից:
25. Ծերանալով մարդիկ ավելի վատ են տեսնում, սակայն ավելին են տեսնում: