«ՙՙՙՙԺողովուրդ ջան, սադրանքների չտրվեք, փողոց փակել չկա». առևտրականներն ԱԺ-ի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում
Այս պահին արյուրավոր առևտրականներ բողոքի ակցիա են իրականացնում ԱԺ դիմաց: Լուրեր.com-ի թղթակցի փոխանցմամբ՝ նրանք Բաղրամյան փողոցի մուտքից տեղափոխվեցին Դեմիրճյան փողոցի վրա գտնվող մուտքի մոտ, որպեսզի հանդիպեն պատգամավորների հետ:
Առևտրակններից մեկը հայտարարեց, որ որևէ մեկը սադրանքների չտրվի և փողոցը չփակեն. «Ժողովո՛ւրդ ջան, սադրանքների չտրվեք, փողոց փակել չկա, սպասենք, տեսնենք՝ ինչ են անում»:
Նշենք, որ նրանք արդեն մի քանի օր է, ինչ բողոքում են «Շրջանառության հարկի մասին» օրենքում կատարված փոփոխությունների վերաբերյալ: