Բրեդլի Կուպերն ու Իրինա Շեյքը Met Gala-ին ժամանել էին առանձին (ֆոտո)
LifestyleՎերջերս թեժացել էին այն խոսակցությունները, որ դերասան Բրեդլի Կուպերն ու ռուս մոդել Իրինա Շեյքը բաժանվել են։ Այս ամենը, կարծեք թե, սկսվում էր հաստատվել այն պահից, երբ Իրինա Շեյքն ու Բրեդլի Կուպերը Met Gala-ի կարմիր գորգին հայտնվեցին առանձին-առանձին։
Սակայն երեկոն զույգը միասին անցկացրեցին՝ տեսախցիկների առաջ ցուցադրելով իրենց սերն ու ջերմությունը միմյանց նկատմամբ։
Գեղեցկադեմ Բրեդլի Կուպերը հպարտ տեսք ուներ, որ մասնակցում էր նորաձևության աշխարհի ամենահեղինակավոր միջոցառմանը։ Իրինա Շեյքը կրում էր ամերիկյան դրոշի մոտիվներով զգեստ, որը ցուցադրում էր նրա գեղեցիկ կրծքավանդակը։

