ԱՄՆ-ում առաջին անգամ կցուցադրվի «Եվրատեսիլ»-ի եզրափակիչը
Lifestyle«Եվրատեսիլ» մրցույթի եզրափակիչը առաջին անգամ կցուցադրվի ԱՄՆ-ում: Այդ մասին հայտնում է Եվրոպական հեռարձակման միությունը:
Հեռարձակման պայմանագիրը կնքվել է Logo ընկերության հետ: Ինչպես նշվում է, Logo ընկերությունը, որը ԱՄՆ-ում սեռական փոքրամասնությունների իրավունքներն է պաշտպանում, հասանելի է ԱՄՆ-ի 50 միլիոն տներում:
Մրցույթի եզրափակիչը տեղի կունենա մայիսի 14-ին Ստոքհոլմում: