Եթե Արցախի ճանաչման հարցը գնա խորհրդարան, նշանակում է` նախագահը վերջապես կողմնորոշվել է փոխզիջումների հարցում
BlogՎախթանգ Սիրադեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Եթե կառավարության առաջիկա նիստին դրված հարցը՝ Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին դրական եզրակացությամբ գնա խորհրդարան, ապա դա նշանակում է, որ Սարգսյանը վերջապես կողմնորոշվել է այսպես կոչված փոխզիջումների հարցում:
Իսկ այն փաստը, որ նիստին է դրվել Փոստանջյանի և Բագրատյանի կողմից հեղինակած նախագիծը և ոչ թե դրան զուգահեռ սեփական նախագիծ է մշակվել, խոսում է իշխանության շուրջ համախմբվելու անհրաժեշտության մասին վերջերս անընդհատ շրջանառվող դրույթը կյանքի կոչելու մասին: Մի խոսքով՝ դա ժեստ է՝ արված իշխանության կողմից հասարակությանը, ինչն այսօր միանշանակ դրական երևույթ է: