Հալեպում հրադադարի ռեժիմ կարող է սահմանվել առաջիկա ժամերին. Լավրով
SocietyՍիրիայի Հալեպ քաղաքում հրադադարի ռեժիմ կարող է սահմանվել առաջիկա ժամերին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ ամփոփելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ Սիրիայի խնդրով հատուկ բանագնաց Ստաֆան դե Միստուրայի հետ կայացած բանակցությունների արդյունքները:
«Այժմ ռուս եւ ամերիկացի զինվորականների միջեւ ավարտվում Է Հալեպ քաղաքում կրակի դադարեցման վերաբերյալ հայտարարության համաձայնեցումը: Հուսով եմ, որ ամենամոտ ժամանակում, նույնիսկ առաջիկա ժամերին կհայտարարվի այդ որոշման մասին»,-ասել Է նա:
«Այս օրերին Երկու երկրների զինվորականների ջանքերի շնորհիվ մի քանի օրով հրադադար Է սահմանվել Լաթաքիայում եւ Գուտայի արեւելյան մասում. մեր բոլորիս՝ մեր, ամերիկացիների եւ ՄԱԿ-ի ներկայացուցիչների ընդհանուր նպատակն այն Է, որ երկարացնենք այդ ռեժիմը եւ այն դարձնենք անժամկետ»,-ընդգծել Է Ռուսաստանի ԱԳ նախարարը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: