«Այ Քալչեր Օրկեստրա» նախագծի ներկայացուցիչները վարպետության դասընթացներ կանցկացնեն կոնսերվատորիայում
Culture«Այ Քալչեր Օրկեստրա» միջազգային հեղինակավոր նախագծի ներկայացուցիչները երեք օր վարպետության դասընթացներ կանցկացնեն Երեւանի պետական կոնսերվատորիայում:
Ինչպես տեղեկացրին կոնսերվատորիայի լրատվության բաժնից, 5 տարի առաջ Լեհաստանի Ադամ Միցկեւիչ համալսարանում ստեղծված նվագախումբը կազմված է Լեհաստանի եւ Արեւելյան գործընկերության երկրների (Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա եւ Ուկրաինա) տաղանդավոր երիտասարդ երաժիշտներից:
Ամեն տարի «Այ Քալչեր Օրկեստրա» միջազգային նախագիծը լսումներ է անցկացնում, որի արդյունքում ընտրվում է նվագախմբի կազմը, որը ելույթներով տարվա մեջ մեկ ամիս շրջագայում է աշխարհի տարբեր երկրներում: Այդ ելույթներին իրենց մասնակցությունն են ունեցել նաև Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանողները: Իր հնգամյա պատմության ընթացքում, միջազգային նվագախումբը հանդես է եկել համերգաշարերով ամենահեղինակավոր բեմերում Եվրոպայի գրեթե բոլոր երկրներում եվ խոշորագույն փառատոններում: Այս տարի նախագծի շրջանակներում կազմակերպվում են նաև ընդլայնված վարպետության դասերի շարք, որը միտված է կատարողների մասնագիտական վարպետության զարգացմանը, ինչը կխթանի 2017 թվականի նվագախմբի համերգաշարի լսումներին:
Մայիսի 4-6 վարպետության դասերի ընթացքում հնարավորություն կնձեռվի աշխատել հայտնի մասնագետների հետ, ովքեր նաև լավագույն նվագախմբերի առաջատար կատարողներ են: Երեւան են ժամանել Լոնդոնի Թագավորական Ակադեմիայի պրոֆեսոր Սամյուել Քոուլզը եւ Շոտլադիայի Թագավորական կոնսերվատորիայի լարային գործիքների ֆակուլտետի դեկան Դեվիդ Ուոտքինսը: Վարպետության դասերին կարող են մասնակցել 17-28 տարեկան երաժիշտներ: