Բուենոս Այրեսում Գրքի միջազգային ցուցահանդեսում նշվել է Հայաստանի օրը
SocietyԲուենոս Այրեսում ապրիլի 21-ից մայիսի 6-ը ընթացող գրքի 42-րդ Միջազգային ցուցահանդեսի շրջանակներում, որտեղ 40-ից ավելի երկրների թվում առանձին տաղավարով ներկայացված է նաև Հայաստանը, մայիսի 1-ին ավանդաբար նշվել է Հայաստանի Հանրապետության օրը:
Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից՝ հավելելով. «Արգենտինայում ՀՀ դեսպանության հովանավորությամբ և Արգենտինայի «Հայ կենտրոնի» օժանդակությամբ ցուցահանդեսի «Խոսե Էրնանդես» սրահում կայացավ օրվա կենտրոնական ձեռնարկը, որին ներկա էին ավելի քան 1500 հանդիսականներ: Բացման խոսքով հանդես եկավ Արգենտինայում ՀՀ դեսպան Ալեքսան Հարությունյանը:
Իր ելույթում դեսպան Ա.Հարությունյանը, անդրադառնալով գրքի և գրականության նկատմամբ հայ ժողովրդի ունեցած վերաբերմունքին, նշեց. «Գրքի նկատմամբ ունեցած պաշտամունքի և անսահման սիրո առումով Հայաստանյայցառաքելական եկեղեցու տոնացույցում իր արժանվույն ու բարձր տեղն ունի Սրբոց Թարգմանչաց և վարդապետացնմերոց տոնը, որը խորհրդանշում է Աստվածաշնչի առաջին հայերեն թարգմանությունը, թարգմանչաց շարժումնու հայ դպրության սկիզբը։
Աշխարհում քիչ են այն ժողովուրդները, որոնք մեծ նշանակություն են տվելթարգմանիչներին և թարգմանությանն ընդհանրապես: Սա ևս մեկ անգամ ընդգծում է մեր ժողովրդի մշտականձգտումը՝ ճանաչել շրջապատող աշխարհը, հաղորդակից լինել այլ ժողովուրդների արժեքներին ուձեռքբերումներին, և իհարկե ներկայացնել նաև իր հարուստ ժառանգությունը»
Միջոցառման գեղարվեստական հատվածում հանդես եկան արգենտինահայ մտավորականներ, «Մասիս», «Նարեկ», «Նաիրի» և «Գայանե» պարախմբերը, որոնց ելույթներն արժանացան հանդիսատեսի ջերմ ընդունելությանը։: