Էջմիածնի տոնին նվիրված միջոցառումները կշարունակվեն 3օր. ժամանակացույց (տեսանյութ)
Էջմիածին քաղաքի տոնը նշվում է հոկտեմբերի 8-ին: Սա յուրահատուկ խորհուրդ ունի: Տոնը հոկտեմբերի 8-ին նշելու առաջին և ամենակարևոր պատճառն այն է, որ 405 թվականին, երբ Մեսրոպ Մաշտոցը, հայ գրերի գյուտն արած, վերադառնում էր հայրենիք, նրան հենց հոկտեմբերի 8-ին Էջմիածնում դիմավորեց ժողովուրդը' Վռամշապուհ արքայի և Սահակ Պարթև ամենայն հայոց կաթողիկոսի գլխավորությամբ: Եվ գրերի գյուտի պատվին երեք օր շարունակ տոնախմբություն եղավ Էջմիածնում: Մենք փորձում ենք այդ խորհուրդը ևս պահպանել, այդ իսկ պատճառով քաղաքի տոնի միջոցառումները շարունակվում են 3 օր' սկսվելով հոկտեմբերի 6-ին: Հոկտեմբերի 6-ին և 7-ին միջոցառումներ ենք անցկացնում Էջմիածնի արվարձաններում' Զվարթնոց, Չարենց թաղամասեր' այդ տարածքների բնակիչներին նույնպես խաղահրապարակներ նվիրելով, այլ անակնկալներ մատուցելով:
Տոնական միջոցառումների ծրագիրը՝
Հոկտեմբերի 6
14:00 Քաղաքի տոնին նվիրված հունահռոմեական ըմբշամարտի բաց առաջնության բացման
արարողություն
16:00 Այց Զոհվածների պանթեոն (Զվարթնոց)
16:30 Արագածի զանգվածի 2-րդ շենքի խաղահրապարակի բացում, այցելություն
թիվ 16 մանկապարտեզ
17:00 Համերգ Արագած թաղամասում
Հոկտեմբերի 7
16.00 Այց Հայրենական Մեծ պատերազմի հուշարձան
16:30 Հանդիպում Չարենց 11 և 13 շենքերի բնակիչների հետ
17.00 Համերգ Չարենց թաղամասում
Հոկտեմբերի 8
12.30 Այց Արցախյան հերոսամարտի հուշարձան
12:45 Կոմիտասի անվան մշակույթի պալատի բացում
14.00 Շքերթ
15.30-17.00 Տաղավարների դիտում, նկարչական ցուցահանդեսների բացում, համերգային ծրագիր քաղաքապետարանի հարակից պուրակում
17:30 Տոնական համերգ
22.00 Հրավառություն
Ամբողջ օրվա ընթացքում քաղաքապետարանին հարող պուրակներում բացօթյա համերգներ, ժամանցային ծրագրեր, ցուցադրական ելույթներ, ցուցահանդեսներ: