Met Gala-ից հետո քննարկման առիթ են դարձել ոչ թե Քանյեի լինզաները, այլ Քիմի հոնքերը
LifestyleՆյու Յորքում տեղի ունեցած Met Gala երեկույթի աստղային շքեղ զույգերից էին Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը։ Զույգը կրում էր Balmain-ի մոդելավորած հագուստներից։
Met Gala-ին Քանյե Ուեսթը ներկայացել էր կապույտ լինզաներով, ինչը քննարկման առիթ էր դարձել, բայց ոչ այնքան, որքան Քիմ Քարդաշյանի հոնքերը։
Համացանցի օգտատերերը նկատել էին, որ Քիմի մուգ սև հոնքերն անհետացել են՝ շնոհիվ, իհարկե, նրա դիմահարդար Մարիո Դեդիվանովիչի, ով գունաբացել էր Քիմի հոնքերը հենց այս միջոցառման համար։
Դեդիվանովիչն այնուհետ Instagram -ում գրել էր, որ գունաբացել է Քիմի հոնքերը, ինչն իրեն շատ է դուր եկել։ Met Gala-ից հետո Դեդիվանովիչը կրկին սև է ներկել Քիմի հոնքերը և պրոցեսը նկարել Snapchat-ով։
Քիմը միակ աստղը չէր, որ գունաբացել էր հոնքերը։ Այս փոփոխությունը կամ «առանց հոնքերի» թրենդին էին դիմել նաև երգչուհի Քեթի Փերին և Victoria's Secret-ի մոդել Լիլի Օլթրիջը։

