Yerevan, 03.October.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


«Կացարանի վերևում ոտնաձայներ լսեցի, հասկացա՝ «փեջի տրուբով» ուզում են նռնակ գցեն. Ես ավելի շուտ նետեցի»

panarmenian.net-ը գրում է.

Արցախի հյուսիսում՝ Թալիշի ուղղությամբ մարտական դիրքերից մեկում ապրիլի սկզբից մինչև այսօր ամուր կանգնած մեր զինվորներից մեկին շատերը հաստատ նկատել են: Հերոսների պարգևատրման արարողությունից հետո ՀՀ նախագահի հետ լուսանկարում հենց նրա առջև փոքրամարմին զինվորին տեսնելով մտածե՞լ եք՝ ինչպես է վաստակել իր «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանը:

1997-ին Մարտունիում ծնված կրտսեր սերժանտ Արթուր Աղասյանին PanARMENIAN.Net-ը հանդիպել է… տեղի մասին և քաջերի նախապատմությունն իր ձևակերպմամբ՝ «մինչև այսօր նույն դիրքում եմ՝ որտեղ ամսի 1-ին էինք կանգնած, որը ամսի 2-ին պաշտպանեցինք ու քանի ողջ ենք, պաշտպանելու ենք»:

Կրտսեր սերժանտ Աղասյանն ապրիլի 2-ի գիշերն իր՝ արդեն մարտական ընկերների հետ հյուսիսում հատկապես կարևոր դիրքերից մեկն է պաշտպանել հրետակոծությամբ ուղեկցված ադրբեջանական հատուկ ջոկատայիններով խմբի դիվերսիայի ժամանակ: Կազմակերպված խոսքն ու խնամքով ընտրած մանրամասները հաստատում էին մինչև նրան հասնելն իր մասին հրամանատարներից լսածը՝ գիշերային գործողության ժամանակ կայացրած ճիշտ և արդյունավետ, կյանքեր փրկած որոշումների մասին:

«Ինչպես սկսվեց պատերազմը» հարցից հուզվում է. «Խառը օր էր… Ապրիլի 1-ի հերթափոխի ժամանակ դիպուկահարի կրակոցից ընկերս զոհվեց… Վլադիմիր Մելքումյանը… ու գիշերը վրեժն ինքն իր ոտքով եկավ… Ժամը 3-ն էր, տեղս տեղ չէր տալիս, անհանգիստ էի: 45 րոպե չանցած հրետակոծությունը սկսվեց…», — պատմում է Աղասյանը՝ աչքերը կիսախուփ անելով, դիրքին, սարերին նայելով, հետո վերև՝ հակառակորդն անօդաչու էր բարձրացրել ու սկսել շրջանաձև հրետակոծել:

Խրամատում կանգնելն անհնար է դառնում. մտնում են կացարան, այնտեղ դիրքավորվում:

Հրետակոծությունը շարունակվում է 1 ժամ: Հետո լռություն. «Մոտ տասը րոպե ոչ մի ձայն չի լսվում: Մտածում ենք դուրս գանք, տեսնենք՝ ինչ է կատարվում, երեխեքից մեկն ասում է «սպասեք, ձայն եմ լսում, խոսակցություն եմ լսում»: Դուրս եմ գալիս, ձայներն ավելի հստակ լսում ու մի քանի վայրկյանից տեսնում՝ դիվերսիոն խումբն արդեն մտել է, դեպի մեզ՝ կացարանի ուղղությամբ է գալիս: Այդ պահին 5-6 մարդ եմ տեսնում: Հետո իրենց գործողություններից, թողած զենք-զինամթերքի քանակից պարզ էր՝ ընդհանուր թվով 30-ից ավելի էին:

Դիվերսանտներից մեկը վազելով եկավ, որ կացարանը նռնակ գցի, այդ պահին պատուհանից ես եմ նռնակ գցում իր ուղղությամբ ու ոչնչացնում: Փորձում ենք զանգել, զգուշացնել, որ դիվերսիա է, «տապիկի» լարը կտրում են: Մնում ենք մեր խելքին: Այդ պահին դրանցից մեկը մտնում է «բոդրուշի» փոսի մեջ: Իմ «ամենադուխով» զինվորներից Բադալյան Հարությունը կրակում է ոտքերին, վիրավորվում, ընկնում է: Նռնակ եմ տալիս, նետում է դրա ուղղությամբ, ոչնչացնում: Աղմուկ-աղաղակ, գոռոց է ընկնում դրանց մեջ: Ես էլ կացարանի վերևում ոտնաձայներ եմ լսում: Հասկանում եմ, որ «փեջի տրուբով» ուզում են նռնակ գցեն ներս: Ես ավելի շուտ եմ նռնակ նետում, իրենց խմբի հրամանատարը վիրավորվում է: Ու տեսնում ենք, որ խուճապի մատնվեցին:

Մեր փամփուշտներն էլ վերջացան, մնաց երկու նռնակ, դրանք էլ նետեցինք… դուրս եկանք կացարանից, տեսնենք արդեն գնում են, հետևի խրամատում են: Իրենց դիերից զենքերը վերցրինք ու սկսեցինք քշել: Վիրավորներից մեկին նկատեցի, լեյտենանտ էր, պառկած դիրքում, ձեռքերն իրար միացրած, մոտեցա, որ տեսնեմ՝ ինչ է կատարվում, հասկացա՝ նռնակ էր ձեռքին, ես ավելի շուտ իր կողմը նռնակ նետեցի: Հաջորդ րոպեին արդեն կարմիր «ռոպ» արձակեցին, պարզ էր, որ իրենց ձախողման ազդանշանն էր: Ադրբեջանական խրամատից տանկ դուրս եկավ ու մեր խրամատը թիրախավորեց: Հինգ «սնարյադ»: Հետո կրակի ուղղությունը փոխեցին դեպի գյուղը»:

Գիշերվա պատմությունը վերջացնելով՝ կրտսեր սերժանտ Աղասյանը խորն ու հանգիստ շունչ է քաշում… երևի, ինչպես այն ժամանակ… Հաջորդ՝ կարևոր հարցին սպասելիս, ուշադիր նայում է՝ համոզվելու, որ հենց այդ հարցն է լինելու:

«Այո, ժամկետայիններ չէին, մեր պես 18-20 տարեկան չէին: Հատուկ պատրաստված դիվերսիոն խումբ էր: Դրանց «Յաշմա» են ասում: 1915-ին կային չէ հատուկ դաժան խմբեր: Նույնն է, բան չի փոխել: «Յաշմայի» մասին էլ դաժան բաներ են հայտնի, դրանց ով լինելու, պատրաստվելու մասին: Էս օրվա համար էին պատրաստվում, մեզ համար…», ու «մեզ համար»-ն ասելիս ժպտում է, հաղթողի ժպիտով, ուժեղի ժպիտով:

Հետո հաստատ ու վստահ ավելացնում է. «Թուրքը նույն քոչվորն է, հետևից խփող, թույլին խփող, քնած մարդուն, ծեր մարդուն, երեխային սպանող, խոշտանգողն է: Ինչ դեղամիջոց ասես լցնում են արյան մեջ, գալիս, հասնում էստեղ, դեղի ազդեցությունն անցնում է, թողնում, փախչում են: Սա են դրանք:

Միայն թույլի առաջ են ուժեղ, մեր առաջ ոչինչ են: Լավ, զենքով մի քիչ ուժեղ են, բայց դա չի նշանակում, որ մենք պիտի հետ քաշվենք, միշտ ենք պայքարելու մեր հողի համար, մեր հայրերի ու արդեն մեր ընկերներն են զոհվել այս հողի համար: Մեր զոհերի, վիրավորների մասին իմանալով չպիտի ընկճվենք, ուժեղ պիտի լինենք, որովհետև իրենք մեզնից ուժեղ լինել են սպասում, չհանձնվել են սպասում»:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում

Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has Begun