Զինվորի կողքին` «Երեւանյան պատկերներ»-ով
LifestyleBravo.am-ը գրում է.
Երեւանյան պատկերներով գեղանկարների բացօթյա ցուցահանդես-վաճառք՝ Երեւանի կենտրոնում։ Երեկ կայացավ նկարիչ Ալեքսանդր Մկրտչյանի առաջին անհատական ցուցահանդեսը, որը բարեգործական բնույթ ուներ. կտավների վաճառքից ստացված հասույթի կեսն ուղղվելու է ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով Արցախում ապրիլի 8-ին զոհված զինծառայող Հրաչյա Մուրադյանի ընտանիքին: Նրա կինը եւ անչափահաս երեք երեխաներն ապրում են վարձակալությամբ՝ սոցիալապես անապահով պայմաններում:
«Զինվորի կողքին» նախագծի շրջանակում ցուցահանդեսը կազմակերպել էին նկարչի դուստրը՝ Իննա Մկրտչյանը, եւ նրա ընկերները.«Հայրս համեստ մարդ է, սիրում է ստեղծագործել իր իսկ ստեղծած աշխարհում, ես էլ որոշեցի ներկայացնել նրա աշխատանքները։ Երբ արդեն որոշել էինք միջոցառում անել, Արցախում իրավիճակն այնպես փոխվեց, որ ճիշտ համարեցինք կտավները վաճառքի դնել եւ գումարով օգտակար լինել։ Համացանցում հրապարակված զինվորների մասին կարդալով` ընտրեցինք մի ընտանիքի, որն իսկապես օգնության կարիք ունի»։
Շարունակությունը՝ այստեղ:
