Ֆրանսուա, մենք այլ բան չունենք անելու, քան ամուսնանալը. Ժյուլի Գայենն Օլանդին առաջարկություն է արել
LifestyleՖրանսիացի դերասանուհի Ժյուլի Գայեն հայտնվել է Paris Match ամսագրի շապիկին։
Թերթը բացահայտում է, որ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի ընկերուհին ևս մեկ անգամ խոսում է նախագահի հետ ամուսնության մասին։
2014թ․-ի հունվարին Closer ամսագրի կողմից նախագահի՝ Ժյուլի Գայեիի հետ սիրային հարաբերության բացահայտումից և նկարների հրապարակումից հետո լրատվամիջոցներն անհամբեր սպասում են այս զույգի սիրային հարաբերությունների զարգացման պատմությանը։
Վերջապես Ժյուլին Paris Match-ի հետ հարցազրույցում ևս մեկ անգամ խոսել է ամուսնության մասին։ Ֆրանսուա Օլանդին Ժյուլին առաջարկել է լցնել իրենց հարաբերությունների վերաբերյալ լրատվամիջոցներում առկա վակուումը՝ օրինականացնելով այդ հարաբերությունները։
«Ֆրանսուա, մենք այլ բան չունենք անելու, քան ամուսնանալը։ Այսպիսով մենք կօգնենք, որ ամսագրերը վաճառվեն»,-ասել է Ժյուլի Գայեն։