Գիտական հասարակայնությունը նշեց ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի ծննդյան 80- ամյակը
SocietyՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում ՀՀ գիտական հասարակայնությունը և մտավորականությունը շնորհավորեց ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանին ծննդյան 80-ամյա հոբելյանի կապակցությամբ:
Մայիսի 4-ին շնորհավորական ելույթներով հանդես եկան Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը, ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսներ, թղթակից- անդամներ, ՀՀ ԳԱԱ գիտակազմակերպական կառույցների ղեկավարներ: Մարտիրոսյանին շնորհավորական ուղերձներն են հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ կառավարության նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարներ, ինչպես նաև տարբեր երկրների գիտական ոլորտի ներկայացուցիչներ:
ՀՀ ԳԱԱ նախագահը շնորհակալական ելույթում հատուկ ընդգծեց, որ իր կայացման գործում նշանակալից դեր են ունեցել աստղաֆիզիկոս ՀԽՍՀ գիտությունների ակադեմիայի նախագահ Վիկտոր Համբարձումյանը և Նոբելյան մրցանակի դափնեկիր Ալեքսանդր Պրոխորովը:
Ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը մեծ ավանդ ունի Հայաստանի գիտության և կրթության ու երկրի ռազմարդյունաբերության զարգացմանգործում: Նա հիմնել է էլեկտրամագնիսական ալիքի գերբարձր հաճախականությունների տարբեր տիրույթներում քվանտային ուժեղարարներիստեղծման համար անհրաժեշտ նոր ակտիվ նյութերի ուսումնասիրության գիտական նոր ուղղություն, ռելաքսացիոն հավանականություններիվրա հիմնված ակտիվ բյուրեղների ուժեղարարային բնութագրերի որոշման նոր մեթոդ և այդ մեթոդի վրա հիմնված իրականացրել էպարամագնիսական բյուրեղների բազմակողմանի հետազոտություններ: Ռադիկ Մարտիրոսյանն առաջարկել և գործնականում իրականացրել Õ §քվանտային ուժեղարարների արդյունավետության մեծացման նոր եղանակներ:
Մարտիրոսյանը զբաղեցրել է ՀՀ ԳԱԱ ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտի փոխտնօրենի և տնօրենի, ԵՊՀ ռեկտորի, ՀՀ ԳԱԱ նախագահիպաշտոնները: Ավելի քան 200 գիտական աշխատանքների, Շվեդիայում և ԱՄՆ-ում հրատարակված 2 մենագրության հեղինակ է: Նրագիտակազմակերպական ու մանկավարժական գործունեությունն արժանացել է< /i> ԽՍՀՄ, Հայաստանի, Ֆրանսիայի, Իտալիայի կառավարականբարձր պարգևների, «Սուրբ Մեսրոպ Մաշտոց», «Հոկտեմբերյան հեղափոխություն» և «Պատվո նշան» շքանշանների: