Աննա Վինտուրը խստիվ զգուշացրել է Քիմ Քարդաշյանին
LifestyleԱնցած տարի Քիմ Քարդաշյանը խախտել է Կոստյումի ինստիտուտի պարահանդեսի ժամանակ սելֆի չանելու Աննա Վինտուրի խնդրանքը: Այս տարի Աննան որոշել է անհատապես դիմել Քիմին ու ևս մեկ անգամ նրան զգուշացնել ամենամյա հանդիսության կանոնների փոփոխության մասին, հայտնում է starslife.ru-ն:
«Աննա Վինտուրը Քիմ Քարդաշյանին և Քանյե Ուեսթին ուղղված պաշտոնական նամակ է գրել, որում հայտարարել է, որ նրանց արգելված է որևէ լուսանկար անել Կոստյումի ինստիտուտի պարահանդեսի ժամանակ:
Անցած տարի, երբ ամուսինները չենթարկվեցին և լուրջ չընդունեցին նրա խոսքերը, Աննան զգաց՝ ինչպես են իրեն դրանով հրապարակավ ստորացրել: Այս տարի նա որոշել է նախօրոք գործել: Նա նրանց ասել է, որ չի ցանկանում նրանց ձեռքերին հեռախոսներ տեսնել ամբողջ երեկոյի ընթացքում: Եթե նրանք այս անգամ էլ չհնազանդվեն, այսուհետ իրադարձության հրավեր չեն ստանա»,- պատմել է ներքին աղբյուրը:
«Քանյեին և Քիմին բոլորովին դուր չեն եկել Աննայի արտահայտությունները: Նրանք նաև կարծում են, որ նրա սելֆիի արգելքը Կոստյումի ինստիտուտի պարահանդեսի ժամանակ պարզապես ծիծաղելի է»,- ասել է աղբյուրը: