Կուբայում տեղի է ուեցել Chanel-ի դեֆիլեն (ֆոտո)
LifestyleChanel-ի մոդելները ֆրանսիական նորաձևության տան պատմության մեջ առաջին անգամ հանդես են եկել Կուբայի մայրաքաղաք Հավանայում։ Սա նաև եղել է 1959թ․-ին կոմունիստական հեղափոխությունից հետո Կուբայի պատմության մեջ առաջին ցուցադրությունը։
Chanel-ի ցուցադրությունը կայացել է Արևմուտքի և Կուբայի հարաբերությունների ջերմացման ֆոնին։ Ցուցադրության պոդիում էր դարձել Հավանայի Պրադո պողոտան։ Մոդելները ցուցադրում էին Կառլ Լագերֆելդի վերջին ստեղծագործությունները։ Այս ցուցադրությունը Chanel-ի համար առաջինն էր Լատինական Ամերիկայում։
Հավանայի հասարակ քաղաքացիները հնարավորություն են ունեցել դիտել ցուցադրությունն իրենց պատշգամբներից կամ ոստիկանության արգելապատնեշներից այն կողմ։
Chanel-ի ապրանքները Կուբայում չի վաճառվում, սակայն վաճառվելու դեպքում էլ դժվար ամսական միջինը 25 դոլար աշխատավարձ ստացող կուբացիները կարողանային գնել դրանք։








