BlogNews.am-ը լուսանկարել է Երևանի Fashion Blogger-ներին
LifestyleBlognews.am-ը գրում է.
Fashion blogger. սա նորաձևության ոլորտում արդեն վաղուց ընդունված մասնագիտություն է: Ամբողջ աշխարհում կան հայտնի անուններ, ովքեր սպասված հյուրեր են բոլոր նորաձևության շաբաթներին և ցուցադրություններին, իսկ ոմանք էլ համագործակցում են հայտնի դիզայներների հետ: Չնայած հայաստանում ֆեյշն բլոգգերների դպրոցը կարծես նոր-նոր է սկսում զարգանալ, բայց մենք էլ ոչինչով չենք զիջում և վստահաբար կարելի է ասել, որ ունենք լավ և նորաձևության մասին գաղափար ունեցող բլոգգերներ: BlogNews.am-ը լուսանկարել է նրանց, ներկայացրել լուքերը և խոսել նորաձև լինելու մասին:

Կուրորեն հետևել այս կամ այն թրենդին կնշանակի լինել այնպես, ինչպիսին բոլորն են, իսկ ես թրենդները համապատասխանեցնում եմ իմ զգեստապահարանին և տարբերվող լուծումներ ստեղծում:
![]() |
![]() |
Նորաձևության բնագավառում աշխատում եմ արդեն հինգ տարի: Աշխատել եմ տարբեր բրենդային խանութներում, որպես տնօրեն և վստահ կարող եմ ասել, որ աշխատանքի ընտրության հարցում չեմ սխալվել: Ասում են, եթե սիրում ես չես զգում, թե ինչպես է օրդ անցնում. դա իմ մասին է:
Չկա կոնկրետ ոճ որին հետևում եմ, ես սիրում եմ միքսել տարբեր ոճեր: Կարծում եմ՝ մարդ չպետք է լինի միայն մեկ ոճի մեջ.նորաձևությունը հետաքրքիր և արագ զարգացող ուղղություն է, պետք է արագ կողմորոշվես և գտնես քոնը: Աշխատանքի բերումով հիմա ավելի շատ քեժուալ և սպորտային ոճի մեջ եմ: Սիրում եմ էսքպերիմենտներ անել և համարձակ եմ, բայց դա չի նշանակում, որ ամեն ինչ կկրեմ: Չեմ սիրում վառ և աչքի զարնող հագուս, շատ կարճ և բաց, իսկ համարձակությունս կայանում է նրանում, որ կրում եմ այնպիսի հագուստ, որոնք մեր քաղաքում դեռ տարածված չեն և շատ քչերն են կրում:
Ամեն նորաձևության միտում չէ, որ ինձ համար է, ես բազմաթիվ նորաձև իրերից ընտրում եմ այն, ինչ ինձ հոգեհարազատ է, ինչ ընդգծում է իմ առավելությունները և փակում թերությունները:

Իմ զգեստապահարանում արդեն վաղուց չեք գտնի չափազանց բաց, վառ կամ տարբեր քարերով զարդարված զգեստներ, խոշոր պրինտով հագուստ, ցածր գոտկատեղով տաբատ: Կարծում եմ ՝ կինը պետք է առաջնահերթ լինի կանացի, այդ ոճին կատարյալ տիրապետելուց հետո միայն` նոր պետք է էքսպերիմենտներ անի: Ոճս փոխել եմ ժամանակի ընթացքում, առանց կտրուկ փոփոխությունների:
Ինձ ինստագրամում հետևում են շատ մարդիկ, և կարող եմ նշել, որ դրանց թվում շատ են օտարերկրացիները, հետևողների միայն մի մասն է հայ: Դրա պատճառն մեկն է՝ փոսքերս անում եմ անգլերեն լեզվով. սիրում եմ հայերենը և հայոց լեզուն, քանի որ հետևորդներիս մեծ մասն հայ չեն, նախընտրում եմ անգլերեն գրել: Ակտիվ եմ ինստագրամում և փորձում եմ պատասխանել բոլորի մեկնաբանություններին: Ես նորմալ եմ տանում նաև քննադատությունը՝ դա անխուսափելի է մեր օրերում. դու կամ քո հագնվելու ոճը չի կարող և չպետք է դու գա անխտիր բոլորին: Եթե դու հայելու մեջ նայելիս քեզ վստահ ես զգում, հավանում ես քո կրած հագուստն, ապա ոչ մի բացասական կարծիք չպետք է քեզ վիրավորի:


Շարունակությունը` այստեղ:

