Պատի՞ժ, թե՞ վայելք․ նորվեգական բանտ, որը հանգստավայր է հիշեցնում (լուսանկարներ)
LifestyleTert.am-ը գրում է.
Սովորաբար բանտ ասելով՝ մարդիկ պատկերացնում են անհյուրընկալ մի շինություն, նեղլիկ ու ոչ հարմարավետ խցերով, որտեղ կալանավորների ազատությունը հասցված է նվազագույնի և որի պատերից ներս տիրում է գաղջ մթնոլորտ։
Սակայն նորվեգացիների համար բանտ ասվածը միանգամայն այլ հասկացություն է, ինչն ուղղակիորեն ապացուցում է fishki.net կայքի հրապարակած ֆոտոշարքը։
Ստորև ներկայացված լուսանկարներից պարզ է դառնում, որ Նորվեգիայում գտնվող այս բանտն ավելի շատ հանգստավայրի է նման։ Այնտեղ կալանավորներն ունեն սովորական տան օրինակով կառուցված ու հարդարված հարմարավետ սենյակներ։ Նրանք կարող են նստել փափուկ բազմոցներին, հեռուստացույց դիտել կամ տեսախաղեր խաղալ, զբաղվել իրենց հետաքրքրող արհեստներով, անարգել շփվել իրար հետ և նույնիսկ վոլեյբոլ խաղալ բանտապահների հետ։





