iPhone 7-ը կունենա ավելի հզոր մարտկոց. The Telegraph
LifestyleԱմերիկյան Аpple տեխնոլոգիական ընկերության 7-րդ սերնդի iPhone սմարթֆոնը կունենա ավելի հզոր մարտկոց, քան iPhone 6s-ն ու iPhone 6s Plus-ը։
Ինչպես նշում է The Telegraph-ը, այդ են վկայում սմարթֆոնի հավաքմամբ զբաղվող չինական գործարաններից մեկից արտահոսած ու համացանցում հայտնված լուսանկարները։
iPhone 7-ը կունենա 1735 ամպեր/ժամ, իսկ iPhone 7 Plus-ը համալրված կլինի 2810 ամպեր/ժամ հզորությամբ մարտկոցով։
Աղբյուրը հավելում է, որ Аpple-ի սպասված նորույթներն արտաքնապես շատ չեն տարբերվի ներկայիս ամենաթարմ մոդելներից։ Առավել փոփոխության կենթարկվի դրանց տեխնիկական բնութագիրը։