ՀՀ ԱԺ-ում պաշտպանության նախարարի մասնակցությամբ դռնփակ քննարկվել է ապրիլյան պատերազմի ստեղծած իրադրությունը
SocietyՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ ՀՀ Ազգային ժողովում մայիսի 4-ին կազմակերպվել է դռնփակ քննարկում, որին մասնակցել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են ապրիլյան պատերազմի հետևանքով ստեղծված իրադրությանը և դրանից բխող գործողություններին վերաբերող հարցեր:
Ինչպես տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, քննարկմանը մասնակցել են նաև ՀՀ ԱԺ նախագահի տեղակալները, խմբակցությունների ղեկավարները, հանձնաժողովների նախագահները և պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամները: