Ջասթին Բիբերին դատում են ջարդված սմարթֆոնի համար. երգչին սպառնում է 100 հազար դոլարի տուգանք
LifestyleNews.am-ը գրում է.
Կանադացի երգիչը նորից հայտնվել է սկանդալի կենտրոնում: Ջասթին Բիբերին դատում են ոմն Ռոբերտ Մորգանի ջարդված հեռախոսի համար:
BBC-ը գրում է, որ Ռոբերտը դատի է տվել հայտնի երգչին ու պահանջում է, որ նա հատուցի իրեն պատճառած բարոյական ու նյութական վնասը՝ 100 հազար դոլարի չափով, այն բանի համար, որ մեկ ամիս առաջ ջարդել է իր հեռախոսը:

Մորգանն ու Բիբերը այդ օրը նույն գիշերային ակումբում էին հայտնվել: Տեսնելով, թե ինչպես է աստղը իր վրա գարեջուր թափել, երիտասարդը հանել է սմարթֆոնը, որպեսզի նկարի այդ պահը: Երգիչը, որը բարկացել էր երիտասարդի այդ պահվածքից, Մորգանից խլել է հեռախոսը ու շպրտել գետնին՝ ջարդելով այն:

Երգչի ներկայացուցիչը դեռ չի մեկնաբանել այդ միջադեպը: