Արքայազն Հարին պոլո է խաղացել հանուն բարեգործության
LifestyleԲրիտանացի արքայազն Հարին պոլո է խաղացել հանուն բարեգործության՝ հայտնում է Daily Mail-ը։ Եղիսաբեթ II թագուհու թոռնուհին ԱՄՆ է ժամանել՝ ներկա լինելու հաշմանդամ զինծառայողների համար երրորդ ամենամյա Invictus Games մրցումներին։
Հարին Օռլանդո է ժամանել մայիսի 4-ին և ուղևորվել ոչ հեռու գտնվող Վելինգթոն՝ մասնակցելու պոլոյի բարեգործական խաղին։
Ակցիան անցկացվել է Sentebale կազմակերպության համար միջոցների հավաքման նպատակով։ Կազմակերության հիմնադիրը հենց արքայազնն է։ Sentebale-ն օգնում է երեխաներին, ովքեր տուժել են Լեսոտոյում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի համաճարակից։
Հարիի մրցակիցն է եղել արգենտինացի հայտնի խաղացող Նաչո Ֆիգերասը։





