Աշխարհի ամենահարուստ ռեփերները
LifestyleForbes ամսագիրը ներկայացրել է հիփ-հոփի ամենահարուստ աստղերի ցուցակը՝ հաշվի առնելով նրանց՝ 2015 թվականին ունեցած հարստությունը։
Առաջին հորիզոնականը ցուցակում զբաղեցնում է Շոն Կոումզը, որը հայտնի է է որպես Փաֆֆ Դեդի կամ Փի Դիդի։ Ռեփերի կարողությունը գնահատվում է 750 միլիոն դոլար։ Նրա կարողությունը գոյացել է ոչ միայն երաժշտական գործունեությունից, այլ նաև Cîroc ջրային բրենդում, Revolt հեռուստացանցում, Sean John հագուստի գծում և Aquahydrate ըմպելիքներում ունեցած ակտիվներից։
Երկրորդ հորիզոնականում հիփ-հոփի վետերան Dr. Dre-ն է, որի կարողությունը գնահատվում է 710 միլիոն դոլար։
Jay-Z-ն գտնվում է երրորդ հորիզոնականում 610 միլիոն դոլար կարողությամբ։