38.000 դոլար. Etihad Airways-ն աշխարհում ինքնաթիռի ամենաթանկ տոմսի ռեկորդ է սահմանել. The Daily Mail (լուսանկարներ, տեսանյութ)
LifestyleTert.am-ը գրում է.
Արաբական Etihad Airways ավիաընկերությունն աշխարհում ինքնաթիռի ամենաթանկ տոմսի ռեկորդ է սահմանել։ Ընկերությանը պատկանող A380-800 ինքնաթիռի բիզնես դասում կա 3 սենյականոց «պենտհաուս», որով միայն մի ուղղությամբ թռչելու համար հարկավոր է վճարել 38.000 դոլար։
Ինչպես նշում է The Daily Mail-ը, թանկարժեք տոմսը հասանելի է միայն Նյու Յորք-Մումբայ և հակառակ ուղղությամբ ճամփորդողների համար:
Աղբյուրը մանրամասնում է, որ The Residence կոչվող համարն ունի հյուրասենյակ, ննջասենյակ, լոգասենյակ, և այդ ամենը` բարձրաճաշակ կահավորմամբ ու հարդարանքով: Դրանով թռչողները հնարավորություն ունեն ինքնաթիռում օգտվելու ծառայապետի, դիմահարդարի, վարսահարդարի, շեֆ խոհարարի ու դայակի ծառայություններից:
Աղբյուրը նկատում է, որ The Residence-ն իր տեսակի մեջ առաջին «պենտհաուսն» է ուղևորատար ինքնաթիռում:




