5 փաստ հարաբերությունների մասին, որոնք զույգերը պետք է հիշեն ընդմիշտ
Lifestyle1. ՄԻ ՇՏԱՊԵՔ
Սիրո առաջին ակնթարթները այնպիսի վառ են լինում, որ մարդիկ շտապում են ամրապնդել կապը, առանց հետևանքների մասին մտածելու: Հետազոտությունը, որը անցկացվել է Էմորի համալսարանում ապացուցել է, որ ինչքան երկար են զույգերը հանդիպում մինչ ամուսնանալը, այդքան իրենց կապը ավելի ամուր է լինում: Եթե թվերով խոսենք, ապա այն զույգերը, որոնք երեք և ավելի տարի են հանդիպել ամուսնալուծվում են 39% ավելի քիր, քան նրանք, ովքեր կես տարի հանդիպելուց հետո են ամուսնանում:
2. ՊԵՏՔ ՉԷ ՄԵԾ ԾԱԽՍԵՐ ԱՆԵԼ ՀԱՐՍԱՆԻՔԻՆ
Շրջապատող մարդիկ և իհարկե հարսն ու փեսան փորձում են ավելի ճոխ հարսանիք անել, քան օրինակ հարևանները, քանի որ նրանք մեկ անգամ են ամուսնանում: Նույն ՝ Էմորի համալսարանի մեկ այլ հետազատություն ցույց է տվել, որ ամուսնության երկարությունը կախված է հարսանիքի ծախսերից: Նրանք, ովքեր մեծ գումարներ էին ծախսում հարսանիքի վրա, 30% ավելի հաճախ էին ամուսնալուծվում:
3. ԳՐԿԱԽԱՌՆՎԵՔ ՔՆԱԾ ԺԱՄԱՆԱԿ
Այն զույգերը, որոնք միասին են քնում, ավելի երջանիկ են, քան նրանք, ովքեր իրար չեն դիպչում քնելիս: Հարդֆորդշիր համալսարանը հետազոտություններ էր անցկացրել զույգերի միջև, որը ապացուցեց, որ այն զույգերից, որոնք իրար չեն դիպչում քնելից 68% -ը բավարարված չէ իրենց հարաբերություններից:
4. ՄԻ ՄՈՌԱՑԵՔ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ԱՍԵԼ
Հասարակ շնորհակալությունը կարող է ամրապնդել կապերը: Սրա մասին են ծոսում Բերկլի համալսարանի գիտնականները: Հետազատողները պայմաններ էին ստեղծում, որոնցում զույգերը շնորհակալություն էին ասում միմյանց: Հետազոտության ավարտին 77 զույգ իրենց ավելի հանգիստ և բավարարված էին զգում: Ավելի լավ էին միմյանց հասկանում, զգում էին ջերմություն:
5. ՀՈԳ ՏԱՐԵՔ ՄԻՄՅԱՆՑ ՄԱՍԻՆ
Առողջությունը պետք է կարգավորել անգամ ամենաամուր հարաբերություններում: Ըստ գիտնականների, Ձեզանից չի պահանջվում մեծ ներդրումներ: Բավական է փոքր, բայց ծայրահեղ նշանակալից ուշադրության նշաններ ցուցաբերել: Դժվա՞ր է Ձեզ պատրաստել Ձեր սիրելիի համար մեկ բաժակ թեյ: Կարծում եմ ոչ: Անգլիայի Բաց համալսարանի հետազատության ընթացքում հինգ հազար մարդու կյանք էր ուսումնասիրվում , և այս ամենը ցույց տվեց, որ անսպասելի անակնկալները մեծ նշանակություն ունեն շարունակական կապերի համար: Սա կարևոր և նշանակալից բան է հարաբերություններում:
Աղբյուր` Inchuzem.am