10 սարսափելի նորաձևության տենդենց (լուսանկարներ)
Lifestyle10. ՔՐՈՍՖԻԴ ՁԳՈՒՄՆԵՐ
Քիփինգով ձգումները ձգումների տեսակ են, որում Ձեր կոնքերը և ոտքերը ձգվում են իներցիայի շնորհիվ։ Քչանում է ձեռքերի ծանրաբեռնվածությունը։ Այս վարժության իմաստը դեռևս անհայտ է, քանի որ այն ընդհանրապես չի օգնում մկաններ ստանալ։ Խնդրում ենք դադարեք այս վարժությունը անելը։
9. ՍՆՆԴԱԿԱՐԳԵՐ
Նոր թրենդերից մեկը մասլատտե սննդակարգն է։ Ինքնահռչակ դիետոլոգները խոստանում են, որ սև սուրճը երկու ճաշի գդալ կարագով ոչ միայն Ձեզ նիհար և հրաշալի կդարձնի, այլ նաև էներգիա կավելացնի։
Ինչպե՞ս։ Նորից հանելուկ է։
8. ՄԵՆԻԶՄ
Մենիստ հեշթեգը թվիթերում ի սկզբանե ստեղվել էր, որպես կատակ։ Բայց այդ օրվանից ոչ ադեկվատ տղամարդիկ, կանանց նկատմամբ վառ արտահայտված ատելությամբ օգտագործում են սա։ Դուք սրանով ֆեմինիզմի նոր ստանդարտներ չեք բացահայտում, այլ Ձեր անվստահությունն եք ի ցույց դնում։
7. ՆԵՐՔԵՒ ԻՋԱԾ ՏԱԲԱՏՆԵ
Այս հրաշալիքը ստեղծվել էր դեռևս երկու տարի առաջ, բայց մարդիկ դեռևս կրում են սրանք։ Հարց. ինչու՞։ Արժե մտածել, ինչպիսի՞ն պետք է լինի մարդը, եթե նրան դուր է գալիս քայլել այն տեսքով, որ կարծես տակն է արել։
6. ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ՍՔԻՆԻ ՋԻՆՍԵՐ
Նախորդ կետի տաբատներից հրաժարվելիս, պետք չէ ծայրահեղությունների գնալ։ Մի հագեք այս ջինսային զուգագուլպաները, եթե դուք 90 կգ-ից շատ եք կշռում։ Անգամ եթե Դուք կարող եք գլուխ գովել Ձեր երկար և նիհար ոտքերի համար, մտածեք, արդյո՞ք դա Ձեզ պետք է։
5. ՀԱՅՐԻԿԻ ՄԱՐՄԻՆ
Մի քանի սարսափելի ամիս, հայրիկի մարմին-ը նորաձև էր համարվում։ Ավելորդ քաշով մարմինները, որոնք փակում են երբեմնի խորանարդիկները փորի, տղամարդկային մարմնի նոր գեղեցկություն էին համարվում։ Աղջիկներից շատերը նույնպես ուրախությամբ ընդունեցին այս նոր թրենդը, հավաստացնելով, որ սիրում են փափուկ խաղալիք տղամարդկանց։
4. ՆՈՐՄՔՈՐ
Նորաձևություն նրանց համար, ում ձանրացրել է նորաձևությունը։ Նորմքոր ոճով հագնվում են թե՛ տղաները, թե՛ աղջիկները, ովքեր իրենց արտաքինով ցույց են տալիս նորաձևության հետ կապ չունենալը։ Նրանց սովորաբար ընտրում են այնպիսի հագուստ, որը հիշվող տեսք չունի։ Այս մարդկանց համար օրինակ է ծառայում Սթիվ Ջոբսը իր սև վերնաշապիկով և սովորական ջինսերով։
3. ՍԵԼՖԻ, ՍԵԼՖԻԻ ՁՈՂԵՐ
Սրա մասին բավականին շատ է արդեն խոսվել։ Սելֆիների մեջ ոչ մի վատ բան չկա, եթե դու անգամ կյանքումդ մեկ անգամ ինչ-որ հետաքրքիր վայրում ես եղել, ինչու՞ գլուխ չգովաս ծանոթներիդ մոտ։ Հարցը նրանում է, որ շատերը ամեն տեղ են սելֆի անում։
Իսկ փողոցում քայլելիս կարող եք պատահաբար ինչ-որ մեկի սելֆի սթիքի վրա գլուխը հարվածել։
2. ՄՈՐՈՒՔ
Այս թրենդը սկսել են հիփսթերները, ովքեր իրենց մորուքներով փորձում էին իրենց արտաքին տեսքի նկատմամբ անտարբերությունը ցույց տալ։ Ցավոք, մորուքի թրենդը տարածվել է ամբողջ աշխարհում և ստեղծվել է այն կարծրատիպը, որ եթե դու չունես մորուք, ուրեմն ավելի քիչ ես տղամարդ, քան նա, ով ունի։
1. ՏՂԱՄԱՐԴԿԱՅԻՆ ՄԱԶԻ ԿԱՊՈՑ
Վատագույն թրենդի տիտղոսը կրում է տղամարդկանց մազերի կապոցը։ Ինչ-որ մեկը ասում է, որ սա Հոլիվուդյան կարմիր գորգի մեղավորությունն է։ Ջարեդ Լետոն և Օրլանդո Բլումը կարող են իրենց դա թույլ տալ, քանզի իրենց վրա մի խումբ ոճաբաններ են աշխատում, իսկ օրինակ Չարբախում ապրող Վարդանը չի կարող։ Վարդանի մազերի կապոցը ավելի ճիշտ կկեղտոտվի, քան կգրավի գեղեցկուհիների սրտերը։









