Yerevan, 31.January.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Պոլիտեխնիկում սկսվել է դիմորդների դիմում-հայտերի ընդունումը

Society

Մայիսի 5-ից Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում սկսվել է դիմորդների դիմում-հայտերի ընդունումը: Գործընթացը կշարունակվի մինչև հունիսի 1-ը՝ ներառյալ մինչև ժ. 18.00: Առաջին դիմորդները ծնողների ուղեկցությամբ արդեն ներկայացել են և ընդունող հանձնաժողովի խորհրդատուների օգնությամբ լրացրել են դիմում-հայտերը: Այս տարի ընդունելությունը կատարվում է ՀՀ Կառավարության կողմից հաստատված մասնագիտությունների նոր ցանկով՝ 21 մասնագիտություն՝ 30 կրթական ծրագրերով:

Պետության կողմից ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) ՀԱՊՀ-ին հատկացված է  262 տեղ, այդ թվում 22 տեղ բանակից զորացրվածների համար է: Ի դեպ՝ վերջինի դեպքում մրցույթն իրականացվելու է միայն բանակից զորացրվածների միջև: ՀՀ Պաշտպանության նախարարության պատվերով հատկացվել է անվճար, պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքով լրացուցիչ 10 տեղ՝ չորս կրթական ծրագրերով: Այս մասին տեղեկանում ենք ՀԱՊՀ հասարակության հետ կապերի և լրատվության բաժնից։

Մեզ հետ զրույցում Ընդունող հանձնաժողովի քարտուղար Նորայր Հարությունյանը նշեց այս տարվա ընդունելության առանձնահատկությունները: Մասնավորապես՝ ՀԱՊՀ դիմորդներն անվճար (բացառությամբ «Տնտեսագիտություն» և «Դիզայն» մասնագիտությունների) ուսուցման համակարգի ընդունելության մրցույթին մասնակցելու համար, որպես մրցութային գնահատական, կարող են ընդունելության դիմում-հայտում նախապես հայտագրել միջնակարգ կրթության ատեստատի կամ համապատասխան ավարտական փաստաթղթի՝ Մաթեմատիկա և Ֆիզիկա առարկաների պետական ավարտական քննությունների գնահատականները, իսկ դրանց բացակայության դեպքում՝ տարեկան գնահատականը: Ասել է թե՝ անվճար տեղի համար դիմորդն այս տարի կարող է պայքարել՝ ունենալով միասնական մեկ քննության դրական գնահատական: Իհարկե, մրցութային առարկաներից միասնական բոլոր քննությունները հանձնող դիմորդներն օգտվում են առաջնահերթ ընդունվելու արտոնությունից:

Դիզայն մասնագիտության դիմորդները կարող են ընտրել Գծագրություն, Գծանկար, Կոմպոզիցիա քննություններից առնվազն 2-ը և մրցույթին մասնակցել բոլոր դրական գնահատականների գումարային միավորով:

«Ի տարբերություն նախորդ տարիների, - ասաց մեր զրուցակիցը,- երբ մրցույթն իրականացվում էր ֆակուլտետային սկզբունքով, այս տարի լինելու է ըստ կրթական ծրագրերի: Կարծում ենք, այս սկզբունքով ընդունելությունը կբացահայտի յուրաքանչյուր կրթական ծրագրի պահանջարկը դիմորդների կողմից»:  Հավելենք, որ ՀԱՊՀ «Ծրագրային ճարտարագիտություն», «Տեղեկատվական անվտանգություն» մասնագիտությունների բակալավրական և մագիստրոսական ծրագրերը առաջինն են ՀՀ բուհական համակարգում, որ հավատարմագրվել են (2015թ. ապրիլ) Գերմանիայի Բնական գիտությունների, ճարտարագիտությունների, Ճարտարագիտության, ինֆորմատիկայի և մաթեմատիկայի որակի ապահովման կենտրոնի և Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի հավատարմագրման գործակալությունների կողմից: Հավատարմագրման գործընթացի արդյունքում՝ նշված բակալավրական ծրագրերն ստացել են եվրոպական որակի հավատարմագրեր ASIIN կողմից և Euro-Inf  հավաստանշաններ:

Բուհն ունի մասնագիտական հագեցած գրադարան, էլեկտրոնային ընթերցասրահներ, ուսանողը կարող է կատարել էլեկտրոնային փնտրտուք, կատարել պատվեր և անվճար օգտվել էլեկտրոնային գրադարանից:

«Իհարկե շատ վաղ է դիմորդների թվի մասին կարծիք հայտնել,- նկատեց պարոն Հարությունյանը,- սակայն մի բան հստակ է. այս տարի առաջին անգամ, Հանրապետությունում սկսած միասնական քննությունների ներդրման օրվանից, Երևանում Մաթեմատիկա առարկայից միասնական քննություն հայտագրած դիմորդների թիվը գերազանցում է Հայոց լեզու և գրականություն հայտագրած դիմորդների թվին: Սա մեզ հուսադրում է,  որ ճարտարագիտական կրթությունը գերադասողները ևս շատ կլինեն»:

Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of DirectorsAxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025