Դու անգամ պատկերացնել չես կարող, թե ինչ հնարավորություններ ունի հեռախոսդ
LifestyleՊատկերացնել ժամանակակից կյանքը առանց բջջային հեռախոսի անհնար է: Սա մտել է մեր կյանքը և դարձել անփոխարինելի բան ցանկացած իրավիճակում: Բայց իրականությունը կայանում է նրանում, որ մեզանից մեշամասնությունը անգամ գլխի չի ընկնում դրանց հնարավարությունների մասին: Հատուկ Ձեզ համար մենք հավաքել ենք չորս ամենակարևոր հնարավորությունների ցանկը, որոնց մասին գլխի չէիք ընկնում:
1. Ամեն ավտոմեքենայի վարորդ կյանքում գոնե մեկ անգամ հայտնվել է իրավիճակում, որ բանալիները մնում են փակված ավտոմեքենայի մեջ: Մի շտապեք կոտրել ապակին: Եթե տանը ունեք երկրորդ բանալիների կոմպլեքտը, վերցրեք հեռախոսը, հավաքեք տանեցիներից մեկի համարը և խնդրեք տանից օգտագործել բանալին, իսկ հենց այդ պահին Ձեր հեռախոսը դռնիվ երեսուն սմ հեռավոորության վրա պահեք: Այս միջոցով Ձեր հեռախոսները պորտալ կբացեն և հեռակառավարվող բանալին կաշխատի: Տարածությունը էական չէ, եթե կարող ես զանգել մարդուն, ապա կկարողանաս բացել դուռը:
2. Ինչքան էլ տխուր հնչի, ամեն երկրորդ հեռախոսի տերը գոնե մեկ անգամ հեռախոսի գողացման զոհ է դարձել: Իրավիճակը շատ տհաճ է և հարցը անգամ հեռախոսի գնի մեջ չէ, այլ ինֆորմացիայի: Եթե մեծ քաղաքում ես բնակվում, խորհուրդ ենք տալիս քո սեփականության անվտանգությունը ապահովագրեք: Իսկ եթե ամեն դեպքում զրկվել եք Ձեր հեռախոսից, ավելի լավ է միանգամից արգելափակեք այն: Դրա համար Ձեզ պետք կգա Ձեր հեռախոսի սերիական համարը և քարտի համարը: Հավաքեք հեռախոսի վրա *#06# , հետո էկրանի վրա տասնհինգ թիվ կերևա: Դա յուրահատուկ թիվ է, որը յուրահատուկ է ամեն հեռախոսի համար: Պահպանիր այն: Եթե կորցնես հեռախոսդ, զանգիր բջջային օպերատորիդ և ասա կոդը: Դրանից հետո հեռախոսը կարգելափակվի: Դրանից հետո վստահ չեք կարող լինել, որ Ձեզ կվերադարձնեն հեռախոսը, բայց հաստատ Ձեր հեռախոսով ոչ ոք չի կարողանա օգտվել:
3. Եթե սարսափելի իրավիճակում հայտնվեք աշխարհի ցանկացած կետում, պետք է ընդամենը հավաքեք 112 Ձեր հեռախոսից և հեռախոսը ավտոմատ կերպով թեժ գիծ կզանգահարի: Անգամ եթե Ձեր հեռախոսահամարը չգործի:
4. Ամենաակտուալ հարցը բոլոր հեռախոս օգտագործողների շրջանում հեռախոսի մարտկոցի վերաբերյալ է: Ի երջանկություն, այս խնդրի համար լուծում կա, բայց ցավոք միայն Նոկիա օգտագործողների համար: Հարցը նրանում է, որ այս հեռախոսների համար գաղտնի մարտկոցի պահպանում գոյություն ունի: Դա ակտիվացնելու համար անհրաժեշտ է հավաքել *3370# : Դրանից հետո հեռախոսը կանջատվի և կմիանա, իսկ մարտկոցը կլիցքավորվի հիսուն տոկոսով: Իսկ հաջորդ լիցքավորումից նա անհրաժեշտ պաշարը կլցնի:
Այսօր աշխարհը լի է անհամար քանակությամբ տեխնիկական հնարավորություննով: Ամեն օր նոր հնարավորություններ են հայտնաբերվում: Կիսվեք այս ինֆորմացիայով, հեշտացրեք Ձեր և Ձեր ընկերների գործը:
Աղբյուր` Inchuzem.am