Yerevan, 31.January.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Ստորագրվել է համագործակցության համաձայնագիր «Փոքր Մհեր» կրթահամալիրի հետ

Society

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը «Փոքր Մհեր» կրթահամալիրի 15-ամյակի առթիվ հյուրընկալել է կրթօջախի աշխատակազմին և սաներին: Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Միջոցառման շրջանակում Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության և «Փոքր Մհեր» կրթահամալիրի միջև ստորագրվել է համագործակցության համաձայնագիր: Ըստ այդմ համագործակցություն կծավալվի ռազմահայրենասիրական դաստիարակության ավելի բարձր մակարդակ ապահովելու, ռազմագիտական մասնագիտությունների հանդեպ դպրոցականների հետաքրքրությունը ձևավորելու, դպրոցականներին զինվորական ծառայության նախապատրաստման, ինչպես նաև դպրոցականների կողմից նախնական զինվորական պատրաստության առարկայի գծով կրթօջախի ռազմամարզական համալիրում գործնական պարապմունքների իրականացման և մի շարք այլ ուղղություններով:

Շնորհավորելով «Փոքր Մհեր» կրթահամալիրի 15-ամյակի առթիվ՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նորանոր ձեռքբերումներ է մաղթել սաներին, նաև համոզմունք է հայտնել, որ պատանի հայկազուններն իրենց վարքով ու կերպով կհասնեն այնպիսի հաջողությունների, որ «Փոքր Մհեր»-ում սովորելը և հայկազունի համազգեստ կրելը դառնա յուրաքանչյուր հայ պատանու երազանքը:

«Երբ ստեղծվում էր «Փոքր Մհեր» կրթահամալիրը, բոլորիս երազանքն էր, որ ունենայինք ազգային մտածելակերպով ու ռազմահայրենասիրական ոգով դաստիարակված հայրենասեր երեխաներ, ովքեր հետագայում պետք է դառնային մեր երկրի ու պետության արժանավոր քաղաքացիները: Կրթահամալիրն արդեն 15 տարեկան է ու այդ տարիների ընթացքում բազմաթիվ սաներ է ճանապարհել մեծ կյանք, ովքեր այսօր իրենց օրինակով ապացուցում են, որ դարձել են մեր երազած արժանավոր քաղաքացիներն ու մեր երկրի պաշտպանները: Եվ շատ հպարտ եմ, որ ունենք նման սերունդ: Ու համոզված եմ և վստահ, որ կրթահամալիրում այսօր սովորող երեխաները նույնպես դառնալու են մեր երկրի ու մայրաքաղաքի արժանի զավակները:

Նաև շնորհակալություն եմ հայտնում կրթահամալիրի աշխատակազմին՝ մեծ նվիրումի համար:

Համոզված եղեք, որ ձեր կողքին ունեք բարեկամներ, և մենք շարունակելու ենք աջակցել կրթահամալիրի զարգացման հետագա ծրագրերի կյանքի կոչման հարցում: Սիրելի հայկազուններ, մեր երկրի վաղվա տերը դուք եք և դրա համար միշտ լավ սովորեք, որ մենք միշտ հաղթանակներ ունենանք»,- ընդգծել է քաղաքապետը:

Շնորհակալություն հայտնելով կրթահամալիրի 15-ամյակի առիթով կազմակերպված ընդունելության և համագործակցության ընդլայնման համար՝ «Փոքր Մհեր» կրթահամալիրի տնօրենի պաշտոնակատար Արման Միրզոյանն էլ ամփոփել է անցած 15 տարիների ձեռքբերումներն ու նկատել, որ երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի նախաձեռնությունն իսկապես ծառայում է իր նպատակին, ինչի վառ ապացույցը կրթօջախն ավարտած սաների հաջողություններն են ռազմական ոլորտում:

«Փոքր Մհեր» կրթահամալիրի 15-ամյա հոբելյանի առթիվ, կրթահամալիրի կայացման գործում ունեցած մեծ ներդրման, սովորողների ռազմահայրենասիրական դաստիարակությունը բարձր մակարդակով կազմակերպելու և իրականացնելու, երեխաների կրթությանն ու դաստիարակությանը նպաստելու, ՀՀ զինված ուժերը բանիմաց զինվորներով ու սպաներով համալրելուն աջակցելու համար «Փոքր Մհեր կրթահամալիր» ՊՈԱԿ-ի խորհրդի նախագահ Գևորգ Մալխասյանը, տնօրենի պաշտոնակատար Արման Միրզոյանը, տնօրենի տեղակալներ Դիանա Դավթյանն ու Նարա Դավթյանը, ինչպես նաև ֆիզիկական կուլտուրայի ուսուցիչ Ոսկան Մարգարյանը և հայոց լեզվի ու գրականության ուսուցչուհի Նարինե Առաքելայնը պարգևատրվել են Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով: Կրթահամալիրի մի շարք աշխատակիցներ էլ պարգևատրվել են Երևանի քաղաքապետի պատվոգրերով:

Գերազանց առաջադիմության, ռազմամարզական գիտելիքների, կազմակերպչական ձիրքի, օրինակելի վարքի և կազմակերպվող միջոցառումներին ակտիվ մասնակցության համար Երևանի քաղաքապետի շնորհակալագրերով էլ պարգևատրվել են կրթօջախի մի շարք սաներ:

«Փոքր Մհեր» կրթահամալիրի խորհրդի որոշմամբ կրթահամալիրի զարգացման գործում զգալի ներդրման, հայրենասիրական դաստիարակության բնագավառում ունեցած նշանակալի ավանդի համար Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն էլ պարգևատրվել է «Փոքր Մհեր» կրթահամալիրի «Հայկազունական Փառք» մեդալով:

Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of DirectorsAxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025