Yerevan, 31.January.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Ալբերտ Վայլերը հունիսի 2-ին Բունդեսթագից Հայոց ցեղասպանության ճանաչում է ակնկալում

Society

Բունդեսթագի Քրիստոնեադեմոկրատական միության պատգամավոր Ալբերտ Վայլերը համոզմունք ունի, որ հունիսի 2-ին Գերմանիայի օրենսդիրը վերջապես 1915-ին հայերի հանդեպ Օսմանյան Թուրքիայի իրագործածը կանվանի իր անունով` ցեղասպանություն: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նկատեց պատգամավորը, Բունդեսթագի կողմից համապատասխան բանաձևի ընդունումն իր համար կարևոր հարց է, մեծ ջանք է թափում, որ «1915 թվականի ոճրագործությունը հավուր պատշաճի որակվի որպես ցեղասպանություն»: «Մենք աշխատում ենք խորհրդարանում Գերմանիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման ու համապատասխան բանաձևի որդեգրման ուղղությամբ ու ասեմ, որ այս պահին բավական լավ է իրավիճակը: Հունիսի 2-ի լիագումար նիստում համապատասխան բանաձև է ներկայացվելու, մենք հիմա աշխատանքներ ենք տանում, որ այն հավանության արժան անա մեծամասնության կողմից: Ուրախ եմ, որ հունիսի 2-ին Գերմանիան ևս կճանաչի ցեղասպանությունը»,-ասաց Ալբերտ Վայլերը:

Պատգամավորը կարևոր համարեց դեռ նախորդ լիագումար նիստի ժամանակ կոալիցիոն երկու ուժերի ղեկավարների միջև ձեռքսեղմումն ու որոշումը, որ մինչև խորհրդարանի ամառային ընդմիջում պետք է ներկայացվի համատեղ բանաձև: «Այս պահին կա նաև Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության համաձայնությունը, և ես կարող եմ հայտարարել, որ հունիսի 2-ին մենք մեծամասնություն ենք ունենալու այս հարցում»,-ընդգծեց պատգամավորը` մանրամասնելով, որ բանաձևի վերնագրում լինելու է «ցեղասպանություն» բառը, բայց դրանով ոչ թե ցանկանում են մեղադրել ու դատապարտել այսօրվա Թուրքիային, այլ ճանաչելով ձգտում են երկու երկրներին տանել հաշտեցման: «Առանց ճանաչման չկա հաշտեցում: Բանաձևում ցանկանում ենք անդրադառնալ նաև Գերմանիայի մեղքի բաժնին: Ի վերջո բոլորին է հայտնի, որ այն ժամանակվա կայսերական Գերմանիան կարող էր հայերին պաշտպանել, որոշակիորեն կանխել ողբերգությունը, սակայն չարեց: Մեկ այլ կարևոր դրույթ ևս, որ Գերմանիան այսօր պետք է նպաստի, աջակցի Հայաստանի ու Թուրքիայի միջև հաշտեցման գործընթացին: Դա շատ կարևոր է նաև տնտեսական գործոնից ելնելով, որ երկրների միջև որոշակի հաշտեցման գործընթաց սկսվի»,-նշեց պատգամավորը:

Անդրադառնալով հրեաների ցեղասպանությանն ու Գերմանիայի կողմից իր պատմության հետ հաշվի նստելուն` պատգամավորը շեշտեց, որ իրենց ժողովուրդն ու պետությունը այդ սարսափելի իրադարձությունից հետո փորձել են վերաիմաստավորել,  ճանաչել ու ընդունել իր կատարածը, որի արդյունքում Գերմանիան ու Իսրայելն ունեն սերտ հարաբերություննեև: «Եթե դու որպես գերմանացի գնում ես Իսրայել, ջերմ ընդունելության ես արժանանում: Ես ցանկանում եմ, որ այդ օրը գա Հայաստանի ու Թուրքիայի համար, ցանկացած հայ Թուրքիայում ջերմ ընդունելության արժանանա և հակառակը, ինչպես մեր դեպքում պատմությունն այդ հնարավորությունն ընձեռեց»,-հույս հայտնեց պատգամավորը:

Դիտարկմանը, որ «Գերմանիան քաջություն ունեցել է ընդունելու իր նախորդների սխալը, իսկ Թուրքիան 101 տարի անց էլ ժխտում է այդ փաստը»`Ալբերտ Վայլերը պատասխանեց. «Այս առումով ես կարևորում եմ, որ երկրները ճանաչեն ցեղասպանությունը: Կարծում եմ, որ դա ճիշտ քայլ է Թուրքիային այս թեմայի ծիրի մեջ պահելու համար: Ասում եմ` դատապարտման հարց չէ, բայց գուցե այս ճանապարհով Թուրքիան համապատասխան քաջություն ու համարձակություն ունենա վերաիմաստավորելու, ճանաչելու անցյալը: Գերմանիան վառ օրինակ է աշխարհի ու Թուրքիայի համար, որ եթե դու ցուցաբերում ես ճա նաչելու քաջություն, իրականում լուրջ հնարավորություն է քեզ տրվում հաշտության հասնելու համար: Ոչ ոք անսխալական չէ, սակայն եթե դու ընդունում ես ու գիտակցում, որ սխալ էիր, խոսում է քո մեծության և ուժի մասին: Այսպիսով դու կորցրած վստահությունը հետ ես բերում: Անհրաժեշտ է սովորել պատմությունից, որ ապագայում խուսափենք հնարավոր սխալներից»:

Անի Նազարյան

Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of DirectorsAxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025