6 մթերքներ, որոնք կարող են անցկացնել ցավը
LifestyleՑավերի դեպքում անպայման չէ ընդունել ցավազրկող դեղեր։ Որոշ դեպքերում հնարավոր է անցկացնել ցավը բնական միջոցներով, որոնք շատ անգամ ձեռքի տակ են լինում։
1. Քրքում
Քրքումի մեջ պարունակվող հակաբորբոքային նյութերը կարող են անցկացել հոդացավերը, միաժամանակ պայքարել բորբոքային պրոցեսների հետ։
2. Բալ
Բալում պարունկավող միացությունները օգնում են նվազեցնել բորբոքումները և արգելակել ցավը։ Որոշ հետազոտություններ նույնիսկ ցույց են տալիս, որ ֆիզիկական ծանրաբեռնվածությունից հետո բալը օգնում է նվազեցնել մկանային ցավերը։
3. Կոճապղպեղ
Կոճապղպեղը շատ լավ միջոց է գլխացավերի, արտրիտի և մկանային ցավերի դեպքում։ Այս միջոցը իր էֆֆեկտիվությամբ չի զիջում իբուպրոֆեն դեղին։ Օգտագործման լավագույն ձևը՝ թարմ կոճապղպեղը ավելացրեք հյութի մեջ։
4. Ձկան յուղ
Օմեգա-3-ը լավացնում է արյան շրջանառությունը, թեթևացնում է ցավը և հանում բորբոքվածությունը։ Հետազոտությունների արդյունքում ապացուցվել է, որ ձկան յուղը իբուպրոֆենի հետ հավասար հանում է արտրիտի ցավերը։
5. Մասուր
30-ից ավելի հետազոտություններ ապացուցել են, որ մասուրը շատ լավ հանում է արտրիտի ցավերը։ Հետզոտություններից մեկն էլ ցույց է տվել, որ լավագույն արդյունքը տեսանելի է լինում արդեն երեք շաբաթից։ Իսկ զգալի առաջընթացը կզգաք երեք ամիս բուժումից հետո։ Մասուրը կարող եք օգտագործել թեյի կամ փոշու տեսքով։
6. Արքայախնձոր
Արքայախնձորում պարունակվող բրոյմելանը օգնում է հանել բորբոքվածությունը, այն օգտագործվում է որպես հետվնասվածքային միջոց։ Օրական կես բաժակ արքայախնձորի հյութը օգնում զգալիորեն նվազեցնել ցավը։