Դերասանուհիներ, ովքեր մայրացել են 40-ից հետո (լուսանկարներ)
LifestyleՄոտ երկու շաբաթից Մայքլ Ջեքսոնի քույրը՝ Ջանեթ Ջեքսոնը կդառնա 50 տարեկան: Սակայն, օրերս հայտնի է դարձել, որ երգչուհին պատրաստվում է առաջին անգամ մայրանալ: Ջանեթը միակ հայտնին չէ, որը որոշել է ուշ տարիքում մայրանալ:
Ներկայացնում ենք 40 տարեկանից հետո երեխա ունեցած հայտնիների:

Մոնիկա Բելուչի
Իր առաջնեկին՝ Դևային Բելուչին ունեցել է Վենսան Կասելից իր 40-ամյակից շաբաթներ առաջ: Երկրորդ աղջիկը՝ Լեոնին Բելուչիի և Կասելի ընտանիքում ծնվել է, երբ դերասանուհին 46 տարեկան էր:
Մոնիկա Բելուչի
Վենսան Կասելը՝ Դևայի և Լեոնիի հետ

Հոլի Բերի
Դերասանուհին առաջին անգամ մայրացել է 41 տարեկանում՝ աղջիկ ունենալով իր այն ժամանակվա ընկեր Գեբրիել Օբրիից: Իսկ 47 տարեկանում Հոլին իր ամուսնուն՝ Օլիվյե Մարտինեսին տղա է պարգևել՝ Մասեոյին:

Հոլի Բերին դստեր՝ Նալայի և որդու՝ Մասեոյի հետ
Գվեն Ստեֆանի
Ստեֆանին 3 երեխա ունի: Առաջին երկուսին (Քինգսթոնին և Զումային) Գվենն ունեցել է մինչ 40 տարեկանը: Իսկ երրորդ տղային (Ապոլոյին) Ստեֆանին ունեցել է 44 տարեկանում:

Գվեն Ստեֆանին՝ Քինգսթոնի և Ապոլոյի հետ
Սալմա Հայեկ
Հայեկի և ֆրանսիացի բիզնեսմեն Ֆրանսուա-Անրի Պինոյի առայժմ միակ երեխան՝ Վալենտինան, ծնվել է, երբ դերասանուհին 41 տարեկան էր:

Ֆրանսուա-Անրի Պինոն և Սալմա Հայեկը՝ Վալենտինայի հետ:
Մըրայա Քերի
Քերին առաջին անգամ մայրացել է 41 տարեկանում: Երգչուհին զույգ է ունեցել:

Մըրայա Քերին որդու՝ Մորոկանի և դստեր՝ Մոնրոյի հետ
Ումա Թուրման
Առաջին երկու երեխաներին Թուրմանն ունեցել է 28 և 32 տարեկանում: Իսկ երրորդ երեխային՝ Ռոզալինդին, ունեցել է 42 տարեկանում:

Ումա Թուրմանը դստեր՝ Լունայի հետ
Սելին Դիոն
Երգչուհին առաջին անգամ մայրացել է 2001-ին: 2010-ին՝ 42 տարեկանում Դիոնը երկվորյակ է ունեցել՝ Էդիին և Նելսոնին։

Սելին Դիոնը՝ Էդիի և Նելսոնի հետ
Մերիլ Սթրիփ

Իր դստերը՝ Լուիզային, դերասանուհին ունեցել է 41 տարեկանում: Սթրիփը 4 երեխա ունի՝ Մերին, Գրեյսը, Լուիզան և Հենրին:
Մերիլ Սթրիփը

Սթրիփի աղջիկները
Ռեյչել Զոուի
Զոուին առաջին անգամ մայրացել է 39 տարեկանում, տղա է ունեցել՝ Սքայլերին: 2 տարի անց Զոուին ունեցել է երկրորդ երեխային՝ Քայուսին:

Ռեյչել Զոուին՝ Քայուսի հետ
Քելի Փրեսթոն

Ջոն Տրավոլտայի կինը՝ Քելլի Փրեսթոնը, իր երրորդ երեխային՝ Բենջամինին, ունեցել է 48 տարեկանում:
Քելի Փրեսթոն
Բևերլի Դ’Անջելո

Դերասանուհին իր սիրելի Ալ Պաչինոյին երկվորյակներ Անտոնին և Օլիվիային նվիրել է 49 տարեկանում:
Բևերլի Դ’Անջելոն