Yerevan, 20.October.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Սնուցումը հղիության ընթացքում և հետծննդյան շրջանը

Հղիությունը շատ կարևոր ու պատասխանատու շրջան է յուրաքանչյուր կնոջ կյանքում: Այն հրաշալի առիթ է խորհելու Ձեր ապրելակերպի, սովորությունների և սննդի մասին, գնահատելու, թե ինչպես դրանք կարող են ազդել Ձեր և Ձեր ապագա երեխայի առողջության վրա: Ուզում եք արդյոք հավատարիմ մնալ առողջ ապրելակերպի սկզբունքներին, որոնք կբերեն օգուտ Ձեզ և Ձեր երեխային ինչպես այժմ, այնպես էլ հետագայում:

Հղի կնոջ և կերակրող մայրերի սնունդին ներկայացվող պահանջները

Հայտնի են սննդային 5 հետևյալ խմբերը`

Խումբ 1   Ածխաջրեր

- Հաց, հացազգիներ, մակարոնային մթերքներ, բրինձ, կարտոֆիլ
աշխատեք օգտագործել 6-11 բաժին

Ինչ է իրենից ներկայացնում մեկ բաժինը

- Մեկ կտոր հաց (մոտ 30-40 գրամ)
- 1/2 գավաթ եփված շիլա (բրնձի, հնդկաձավարի, վարսակաձավարի)
- 1/2 գավաթ եփված մակարոնեղեն
- 3/4 (մոտ 30 գ) պատրաստի չոր նախաճաշ
- 1 միջին չափի կարտոֆիլ

Թվարկված մթերքներից յուրաքանչյուրն իրենից ներկայացնում է մեկ բաժին:
Թվարկված մթերքները էներգիայի հիմնական աղբյուրներն են և պարունակում են В խմբի վիտամիններ, երկաթ, ցինկ, կալցիում: Կարտոֆիլը հանդիսանում է նաև վիտամին C-ի լավ աղբյուր:
Հղիության ժամանակ առաջացած փորկապությունը կանխելու նպատակով առաջարկվում է խոշոր աղվածքի ալյուրից, տարեկանից պատրաստված հացեր` << սև >>, << գորշ >> տեսակի:

Խումբ 2   Բանջարեղեն և մրգեր

Աշխատեք ճրը ընդունել 5 բաժնից ոչ պակաս (400 գ և ավել):

Ինչ է իրենից ներկայացնում մեկ բաժինը

- 1/2 գավաթ (մոտ 100 գրամ) բանջարեղեն
Օրինակ` գազար, գլուխ սոխ, բազուկ, կաղամբ, կանաչ պղպեղ, կանաչ սոխ և այլն-այդ թվում շոգեխաշած և ապուրի մեջ:
- 1 գավաթ կանաչեղեն (սպանախ, սալաթ, սիբեխ, կաղամբ և այլն)
- 1 միջին չափի լոլիկ
- 1/5 գավաթ կանաչ լոբի
- 1 միջին չափի միրգ (1 խնձոր, 1 տանձ կամ 2 ոչ մեծ սալոր)
- 1/2 գավաթ (մոտ 100 գրամ) թարմ, պահածոյացված կամ եփված հատապտուղ
- 1 բաժակ 200 մլ մրգի կամ բանջարեղենի հյութ (փորձեք ճզմել և խառնել գազարի և նարնջի հյութերը)

Բանջարեղենը և մրգերը հարուստ են շատ վիտամիններով, հանքային նյութերով, ինչպես նաև երկաթով և ֆոլաթթվով, որոնք կանխում են հղիության ժամանակ սակավարյունության առաջացումը:
Հիշեք, որ շատ վիտամիններ (օրինակ վիտամին C) անհրաժեշտ են ինչպես Ձեզ, այնպես էլ Ձեր երեխայի համար և չեն կարող պահեստվել երկար ժամանակ Ձեր օրգանիզմում:
Անհրաժեշտ է բավարար քանակի բանջարեղենի և մրգերի ամենօրյա ընդունումը, հատկապես տեղական արտադրության, քանի որվիտամինները չեն պահեստավորվում օրգանիզմում:

Վիտամին C-ով հարուստ են.

- կարտոֆիլը
- լոբին
- կանաչ պղպեղը
- կաղամբը
- սև և կարմիր հաղարջը
- կիտրոնը և այլն

Ձմեռային-գարնանային սեզոնին, երբ քիչ են թարմ մրգերը և բանջարեղենը, կարելի է օգտագործել չորացրած մրգեր և բանջարեղեն:

Խումբ 3   Կաթ և կաթնամթերք

Աշխատեք օգտագործել օրը 3 բաժին: Ինչ է իրենից ներկայացնում մեկ բաժինը

- 1 բաժակ (մոտ 200 մլ) մածուն կամ յոգուրթ
- 45 գ պանիր (լուցկու տուփի մեծության)
- 1/2 գավաթ (մոտ 250 գ) կաթնաշոռ
- 1 բաժակ (200 մլ) կաթ

Կաթնամթերքները հանդիսանում են կալցիումի հիմնական աղբյուրներից մեկը, որն անհրաժեշտ է Ձեր երեխայի ոսկրերի և ատամների զարգացման համար, կրծքով կերակրելու ժամանակ կաթնագոյացման համար: Օրգանիզմը կալցիումի որոշակի պաշար ունի, այդ իսկ պատճառով պտղի մոտ կալցիումի անբավարարություն չի առաջանում: Կաթնամթերքները պարունակում են նաև սպիտակուցներ,վիտամիններ ու հանքային նյութեր, ինչպիսին են В խմբի որոշ վիտամիններ, վիտամին A: Կարագը, կաթի սեուցքը, կաթնասերը չեն պարունակում անհրաժեշտ ամինաթթուներ, կալցիում, այլ պարունակում են միայն ճարպեր:

Խումբ 4   Ձուկ, թռչուն և լոբազգիներ

Ցանկալի է օգտագործել օրը երկու բաժին Մեկ բաժնի մեջ մտնում է.

- 1-1.5 գավաթ (մոտ 150-200 գ) եփած լոբազգիներ
(լոբի, ոսպ, բակլա)
- 2/3-1 գավաթ (մոտ 100-150 գ) ընկույզ
- 2 ձու
- 80 գ ոչ յուղոտ ձուկ, թռչուն կամ միս
(հատկապես լյարդ, երիկամ)

Միսը երկաթի հիմնական աղբյուրն է, ընդ որում այն ավելի հեշտ է յուրացվում, քան բուսական մթերքների երկաթը:

Խումբ 5   Խոզաճարպ, յուղ (կարագ), մարգարին, քաղցրավենիք

Այս խմբի մեջ մտնում է կարագը, մարգարինը, բուսական յուղերը, խոզաճարպը, շաքարը, կոնֆետները, հրուշակեղենը, տորթերը, պաղպաղակը, այլ խոսքով ճարպի, շաքարի և աղի բարձր պարունակությամբ մթերքներ: Վերոհիշյալ մթերքներն ունեն բարձրկալորիականություն և խոլեստերինի բարձր պարունակություն: Անհրաժեշտ է որքան հնարավոր է հաճախ օգտագործել բուսական յուղ (օրինակ` ձիթապտղի, եգիպտացորենի կամ արևածաղկի) կենդանական ճարպերի փոխարեն, իսկ եթե դա անհնար է, ածխատեք ուղղակի պակասեցնել օգտագործվող ճարպերի քանակը:
Աղը օգտագործվում է ըստ նախկին պահանջարկի, սակայն պետք է խուսափել այն չարաշահելուց: Աշխատեք որքան հնարավոր է օգտագործել յոդացված աղ, որպեսզի դուք և հատկապես Ձեր երեխան ստանաք բավարար քանակությամբ յոդ հղիության և կրծքով կերակրելու շրջանում:

Հիշեք այս կարևոր միկրոէլեմենտների մասին

Ֆոլաթթու В9 Այս վիտամինը արտակարգ կարևոր է հղիության ժամանակ, հատկապես վաղ շրջանում և նույնիսկ մինչև բեղմնավորումը, որն էապես կանխարգելում է զարգացման արատների, հատկապես նյարդային խողովակի արատների առաջացումը:

Ֆոլաթթվի բավարար օգտագործումը նշանակալի մեծացնում են Ձեր երեխայի զարգացման առանց որևէ թերության ծնվելու հնարավորությունը: Այդ պատճառով հղիություն ծրագրած կանանց` մեկ ամիս մինչև հղիությունը և հղիներին առաջին 3 ամիսներին, հարկ է օգտագործել այնպիսի մթերքներ, ինչպիսին են` սպանախը, սալաթը, կաղամբը, կանաչիները, կանաչ լոբին, ծաղկակաղամբը և ֆոլաթթվով հարստացված չոր նախաճաշերը:

Որոշ կանանց, որոնց մոտ կա ֆոլաթթվի անբավարարության զարգացման հնարավոր վտանգ, կարելի է խորհուրդ տալ ֆոլաթթվի հաբերի ամենօրյա ընդունում 400 մկգ (0.4 մլգ) դոզայով, սակայն դուք անպայման պետք է խորհրդակցեք Ձեր բժշկի նետ:

Ֆոլաթթվով հարուստ են` սպանախը, սալաթը, կաղամբը, կանաչիները, կանաչ լոբին, ծաղկակաղամբը: Կարող է նշանակվել նաև ֆոլաթթու 400 մկգ (օրը` 0.4 մլգ)

Երկաթ Անհրաժեշտ է պտղի արյունաստեղծման (հեմոպոեզի) համար: Երկաթի անբավարարությունը հանգեցնում էսակավարյունության, որը կարող է պատճառ դառնալ հիպոքսիայի, պտղի զարգացման խանգարումների, հղիության վաղաժամ ընդհատման, արյունահոսությունների` ծննդաբերության ժամանակ: Երկաթի ամենալավ աղբյուրներ հանդիսանում են մսի ոչ ճարպոտ տեսակները, հատկապես լյարդը և երիկամները: Որոշ բանջարեղեններ (օրինակ` կանաչ տերևավորները, եփած լոբին և սիսեռը) նույնպես հանդիսանում են երկաթի լավ աղբյուր:

Երկաթով հարուստ են մսի ոչ ճարպոտ տեսակները(լյարդը և երիկամները), կանաչեղենը, լոբին, սիսեռը:

Թեյը և սուրճը վատացնում են երկաթի յուրացումը: Դրա համար աշխատեք թեյը և սուրճը խմել երկաթով հարուստ բուսական մթերքները ընդունելուց որոշ ժամանակ առաջ կամ հետո:

Կալցիում Շատ կարևոր է մոր և պտղի ոսկրերի և ատամների զարգացման համար: Կալցիումով հարուստ են կաթնամթերքները (կաթ, պանիր, մածուն) և որոշ ձավարներ:

Վիտամին D Շատ կարևոր է պտղի ռախիտի կանխարգելման և մոր սեփական ատամների և ոսկրերի առողջության համար:

Անհրաժեշտ է շատ ժամանակ անցկացնել դրսում, հատկապես արևոտ եղանակին. վիտամին D-ն ձևավորվում է Ձեր մաշկում արևի լույսի ազդեցության տակ:

Վիտամին D-ով հարուստ են` ճարպոտ ձուկը, ձուն, կարագը և մարգարինը

Վիտամիններ և հանքային աղեր կարելի է օգտագորշել միայն բժշկի նշանակումով:

Հեղուկների ընդունման վերաբերյալ

Խմեք բավարար քանակությամբ ջուր. օրը 6-8 բաժակ:

Կրծքով կերակրող կինը պետք է խմի այնքան, որ լիովին հագեցնի ծարավը:

Հղիության ընթացքում չի կարելի.

օգտագործել ալկոհոլ,որը կարող է դառնալ պտղի մոտ մտավոր և ֆիզիկական զարգացման զանազան խանգարումների պատճառ

ծխել.նիկոտինի թափանցումը օրգանիզմ կարող է պատճառ դառնալ վաղաժամ ծննդաբերության, ինքնաբեր վիժման, մեռելածնության, զարգացման խանգարումների:

Հղիության ընթացքում անհրաժեշտ է սահմանափակել կոֆեինի օգտագործումը, որի մեծ պարունակություն կա թեյի, կակաոյի, կոլայի մեջ: Սահմանափակել սուրճի օգտագործումը (օրը 3-4 բաժակից ոչ ավելի):

Դեղորայքը: Դեղերի մեծամասնությունը կարող են բացասաբար ազդել պտղի վրա, ուստի հակացուցված են հղիության և կրշքով կերակրելու ժամանակ: Որևէ դեղ օգտագործելուց առաջ, անգամ ասպիրինը և վիտամինային պրեպարատները, անպայման անհրաժեշտ է խորհրդակցել բժշկի հետ:

Հղիության ժամանակ քաշի ավելացումը Սովորաբար հղիության վերջում քաշը կարող է ավելանալ 10-12 կգ, միջինում հղիության 4-րդ ամսից քաշը ավելանում է ամսական 1.5-2 կգ:

Հիշե՛ք, հղիությունը ժամանակը չէ դիետայի համար` նիհարելու նպատակով:

Ինչպես պայքարել սննդի ընդունման հետ կապված պրոբլեմների հետ

Առավոտյան սրտխառնոց:Հղիների 70 %-ը տառապում են սրտխառնոցից, սովորաբար` վաղ շրջանում` հղիության 9-10-րդ շաբաթում: Ավելի ուշ, հղիության 4-րդ ամսվա վերջում սրտխառնոցը անհետանում է կամ պակասում է:

Սրտխառնոցը թեթևացնելու համար

- հաճախակի ընդունել սնունդ փոքր քանակներով (մոտավորապես 2 ժամը մեկ)

- խուսափել հոտերից և այն մթերքներից, որոնք խորացնում են սրտխառնոցը

- ուտել ավելի շատ ածխաջրատային սնունդ, օրինակ` չորացրած հաց, մրգային և բանջարեղենային աղցաններ (սալաթներ), օրվա ցանկացած ժամին

- պակասեցնել ճարպոտ և քաղցր սնունդը:

Փորկապություն: Հղիների 30-40 %-ը տառապում են փորկապություններից:

Փորկապությունները կանխելու նպատակով`

- խմեք ավելի շատ հեղուկներ, հատկապես ջուր (6-8 բաժակ)

- օգտագործեք ավելի շատ սննդային բջջանյութով հարուստ մթերքներ (կոպիտ աղվածքի ալյուրից հաց, ծագանակագույն բրինձ, չմաքրված հատիկաբույսեր, թարմ և չորացված մրգեր ու բանջարեղեն, հատկապես սև սալոր և թուզ):

Հիշե՛ք, երկաթի պրեպարատները կարող են երբեմն առաջացնել փորկապություն կամ խորացնել այն:

Այրոց: Կարող է հանդես գալ հղիության ցանկացած ժամկետում, չնայած ախտանիշները սովորաբար արտահայտվում են հղիության վերջում, հղիների մոտավորապես 30-50 %-ը տառապում են այրոցով:

Այրոցի դեմ պայքարի մի քանի խորհուրդներ.

- խուսափեք շոկոլադից, ճարպոտ սննդից և անանուխի հաբերից, հատկապես գիշերը-դրանք նպաստում են կերակրափողի մկանների թուլացմանը, այնպես, որ ստամոքսի թթու պարունակությունը հեշտ նետվում է հետ` դեպի կերակրափող

- խուսափեք թթու և կծու սննդից, որը նպաստում է կերակրափողի լորձաթաղանթի գրգռմանը (լոլիկ, թթու պտուղներ և ցիտրուսների հյութեր, քացախ, կծու պղպեղ և այլն)

- կաթը և կաթնամթերքները կարող են ժամանակավոր թեթևացնել այրոցը

- փոքրաքանակ և հաճախակի սննդի ընդունումը. շատ մի կերեք քնից առաջ

- քնեք բարձր բարձի վրա` գլուխը բարձր

- խորհրդակցեք բժշկի հետ նախօրոք, մինչև անտացիդային (հակաթթվային) պրեպարատների օգտագործումը: Նրանցից որոշները կապում են երկաթը և արգելակում նրա յուրացումը:

Կրծքով կերակրման առավելությունները

Կրծքի կաթը անփոխարինելի սնունդ է երեխայի համար:

Կրծքով կերակրումը (արհեստական կամ խառը կերակրման համեմատությամբ) պահպանում է երեխային վարակիչ հիվանդություններից, հատկապես լուծից և շնչառական ուղիների հիվանդություններից, ինչպես նաև ականջի և միզուղիների վարակներից:

Կերակրեք երեխային ըստ պահանջի` չսահմանափակվելով գրաֆիկով սահմանված կերակրման հաճախությամբ:

Մի հեռացրեք երեխային կրծքից ժամանակից շուտ, սպասեք, մինչև նա կհագենա և ինքը կթողնի պտուկը:

Աշխատեք երեխային կերակրել բացառապես կրծքով առաջին 6 ամիսներին, որից հետո շարունակեք կերակրել կրծքով այնքան հաճախ և այնքան ժամանակ, որքան կարող եք:

Բացառապես կրծքով կերակրել նշանակում է, որ առաջին 6 ամիսների ընթացքում Ձեր երեխան պետք է ստանա միայն կրծքի կաթ և ոչ մի այլ սնունդ կամ հեղուկ, անգամ ջուր:

Մոր սակավարյունությունը չի հանդիսանում հակացուցում կրծքով կերակրելու համար, նույնիսկ եթե Ձեզ մոտ հայտնաբերել ենսակավարյունություն, պետք է շարունակեք կերակրելը կրծքով:

Քաշի կորուստը նույնպես չի հանդիսանում կրծքով կերակրելու հակացուցում, նույնիսկ քաշի կորուստների դեպքում պետք է շարունակեք կրծքով կերակրելը:

Չի կարելի դադարեցնել կրծքով կերակրելը, նույնիսկ եթե դուք ծխում եք կամ հազվադեպ օգտագործում եք ալկոհոլ, Ձեր կաթը միևնույն է հանդիսանում է ամենալավ սնունդը Ձեր երեխայի համար:

Կրծքով կերակրումը Ձեզ կպաշտպանի անցանկալի հղիությունից, ինչպես նաև կրծքագեղձի քաղցկեղից:

Կնոջ առողջ սնունդը կրծքով կերակրելու համար

Ծննդաբերությունից հետո Ձեր քաշը հնարավոր է, որ ավելանա 3-4 կգ-ով, քան եղել է մինչ ծննդաբերությունը: Մի ջանացեք անմիջապես նիհարել` հղիության ժամանակ կուտակված պաշարները կօգնեն ձեզ կրծքի կաթի արտադրության համար: Այն պահանջում է Էներգիայի մեծ ծախսեր, ուստի կրծքով կերակրելը որոշ ժամանակ հետո կօգնի վերականգնելու Ձեր սովորական քաշը:
Կրծքով կերակրելու ժամանակ առողջ սննդի սկզբունքները հիմնականում նույնն են, ինչ հղիության ժամանակ:

Հիշե՛ք, ալկոհոլը ներթափանցում է կրծքի կաթի մեջ, որի համար ընդհանրապես մի օգտագործեք ալկոհոլ կամ ծայրահեղ դեպքում սահմանափակեք նրա օգտագործումը:

Գոյություն չունեն ոչ մի գիտականորեն հիմնավորված տվյալներ այն մասին, որ որևէ ալկոհոլային խմիչք նպաստում է կրծքի կաթի արտադրությանը:

Ծխելը կարող է վատացնել կրծքի կաթի արտադրությունը և դրանով իսկ ազդել Ձեր երեխայի աճի վրա: Ծխելը պակասեցնում է նաևվիտամին C-ի պարունակությունը կրծքի կաթում:

Վնաս մի՛ պատճառեք Ձեր երեխայի թոքերին` երբեք մի ծխեք մանկան սենյակում:

Կոֆեինը ներթափանցում է կրծքի կաթի մեջ, և կարող է առաջացնել երեխայի մոտ գրգռվածություն և վատ քուն: Դրա համար աշխատեք չօգտագործել չափից ավել սուրճ, թեյ, կամ կոլայի տիպի ըմպելիքներ (կոֆեինի օգտագործման հանձնարարականները հիմնականում նույնն են, ինչ հղիների համար):

Շատ դեղեր նույնպես ներթափանցում են կրծքի կաթի մեջ, որի համար ցանկացած դեղ ընդունելուց առաջ խորհրդակցեք բժշկի հետ (սակայն դեղերի մեծամասնության ընդունումը չի հանդիսանում հակացուցում կրծքով կերակրելու համար):

Խորհուրդներ սննդի պատրաստման և սննդի հիգիենայի վերաբերյալ 

Հղիության և կրծքով կերակրելու ժամանակ դուք պետք է լինեք հատկապես ուշադիր, որպեսզի խուսափեք վարակումից կեղտոտված սննդամթերքներից: Որոշ մանրէներ և մակաբույծներ կարող են վտանգավոր լինել Ձեր դեռ չծնված երեխայի համար:

Խուսափեք հում կամ կիսաեփ ձվերից. ձվի և՛ սպիտակուցը, և՛ դեղնուցը պետք է լինեն լավ եփված:

Խուսափեք տնային կամ չպահածոյացված պաշտետներից:

Խուսափեք ոչ պաստերիզացված պաղպաղակից, ինչպես նաև չպաստերիզացված կամ չեփված կաթից:

Միսը և թռչունը ենթարկեք խնամքով ջերմային մշակման:

Հանգամանորեն տաքացրեք նախօրոք պատրաստված կերակուրը և չկերված մնացորդները նախքան սեղանին մատուցելը:

Միսը պահեք սառնարանի ստորին դարակներում, այնպես, որ նա չծորա և չաղտոտի մյուս մթերքներին, մսի մշակումից հետո լվացեքձեռքերը և խոհանոցային մակերեսները:

Խնամքով լվացեք մրգերը և բանջարեղենը:

Վիտամինները պահպանելու համար բանջարեղենները և մրգերը պետք է եփեք նվազագույն քանակության ջրում, խուսափեք գերեփելուց, օգտագործեք պատրաստումը շոգու կամ միկրոալիքային վառարանում:

Եթե դուք օգտվում եք միկրոալիքային վառարանից, հետևեք պատրաստողի հրահանգներին և միշտ ստուգեք, թե տաքացել է կերակուրը մինչև խորքը, թե ոչ:

Ստուգեք պիտանելիության ժամկետը սննդի փաթեթի վրա:

Օգտագործեք ձեռնոցներ այգեգործական աշխատանքների ժամանակ, լվացեք աշխատանքից հետո:

Խուսափեք կատուների հետ շփումից, հավաքեք կատվի արտաթորանքները միայն ձեռնոցներով: Կատուները կարող են լինելտոքսոպլազմոզի վտանգավոր աղբյուր, որը կարող է առաջացնել պտղի մոտ կուրություն, մտավոր զարգացման դանդաղեցում կամ կասեցում և նույնիսկ ներարգանդային մահ:

 

Նյութի էլեկտրոնային սկզբնաղբյուր` Doctors.am

Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026