Լավ լուր՝ Շվարցենեգերի երկրպագուների համար
LifestyleՔալիֆորնիայի նախկին նահանգապետ, դերասան Առնոլդ Շվարցենեգերը վերադառնում է կատակերգության ժանր։ Նա կխաղա «Ինչու ենք մենք սպանում Գյունտերին» ֆիլմում։ Ֆիլմում, բացի Շվարցնեգերից, խաղալու են Քոբի Սմոլդերսը, Բոբի Մոյնահանը, Փոլ Բրիթեյնը և այլոք։
Ըստ ֆիլմի սյուժեի, տարբեր երկրների վարձու մարդասպանների խումբը որոշում է սպանել աշխարհի մեծագույն քիլեր Գյունտերին։ Սակայն Գյունտերը միշտ նրանց գերազանցում է իր քայլերով։
Սա Շվարցնեգերի առաջին փորձը չէ կատակերգություն ժանրում։ Նա նախկինում նկարահանվել է նաև «Մանկապարտեզի ոստիկանը», «Զույգերը», «Ջունիորը» կատակերգական ֆիլմերում։