Եվրատեսիլ 2016. Արցախի դրոշն այլեւս արգելված չէ
LifestyleԵվրատեսիլ երգի միջազգային մրցույթի կազմակերպիչներն այս տարի որոշել են մեղմացնել դրոշների քաղաքականությունը։ Եվրոպական հեռարձակողների միությունը (ԵՄՀ) նոր հայտարարություն է տարածել Facebook-յան իր պաշտոնական էջում եւ նշել, որ չճանաչված պետությունների դրոշներն այլեւս արգելված չեն։
«Տարբեր պատվիրակությունների հետ տեւական քննարկումներից հետո Եվրատեսիլ մրցույթի կազմակերպիչները համաձայնեցին հանել դրոշների քաղաքականությունը եւ ի թիվս ԵՄ-ի անդամ (թեկուզ մրցույթին չմասնակցող) երկրների, ԵՄ-ի, ինչպես նաեւ ԼԳԲՏ համայնքի խորհրդանիշ համարվող ծիածանի դրոշների՝ ազգային, տարածաշրջանային եւ լոկալ դրոշները նույնպես թույլատրված են»,- նշված է հայտարարության մեջ։
Հայտարարության վերջում ԵՀՄ կոչ է արել ավելի հանդուրժող լինել եւ հիշել մրցույթի ոչ քաղաքական բնույթի մասին եւ միտումնավոր չփորձել խոչընդոտել տեսախցիկների աշխատանքը։