Yerevan, 20.October.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Իվետա Մուկուչյան. «Ես փնտրում եմ Love Wave»

El.am-ը գրում է.

Էներգիայով լի մարդիկ ջերմացնում են, վարակում: Նրանք համոզում են, որ էներգիան ամենահզոր ուժն է, որ կարող է առաջ տանել քեզ ու քո ստեղծագործությունը: Այդ կայծն է, հմայքը, խարիզմա’ն, որ տարածվում է մեր հերոսուհու մի կերպարից մյուսը, ու որքան էլ այդ կերպարները տարբեր լինեն, միևնույն է, մենք միանգամից ճանաչում ենք այն կրողի դիմագծերը, հայացքը, շարժուձևը…

Այո’, ես չէի սխալվում. դու եզակի ես, Իվե’տա:

 

cover

Իվետա, ժամը 12-ից նկարահանումների ենք: Հիմա արդեն 22:00-ն անց է: Այսպահին ամենից շատ ինչ ես ուզում:

Ուզում եմ հասնել տուն, հագնել տան հարմարավետ հագուստս, պառկել անկողնում ու դիտել իմ սիրելի սերիալը` How to get away with murder: Վերջերս ես հանգստանում եմ միայն այն ժամանակ, երբ կինո եմ դիտում կամ սերիալ: Ուրիշ կերպ լիցքաթափվել չի լինում:

Անչափ ուրախ եմ, որ նորից համագործակցում ենք: Մոտ երկու տարի է անցելվերջին հանդիպումից, ու մեր առջեւ կրկինգեղեցիկ եւ ուժեղ Իվետան է:Որքանո՞վ է դժվար մնալ այնպիսին, ինչպիսին քեզ սիրում են, գիտեն:

Ես էլ եմ շատ ուրախ համագործակցության համար… Միշտ մաքսիմալ անկեղծ եմ եղել, բաց գրքի պես, ինչը, իհարկե, ինձ ավելի շատ խանգարել է: Դրանից նախ ես եմ տուժել: Բայց ուրիշ կերպ չեմ կարող լինել: Հենց դա է, որ օգնում է հավատարիմ մնալ ինքդ քեզ ու կերպարին:

Քո բոլոր կերպարներում շատ տարբեր ու միաժամանակ շատ ճանաչելի ես` քոդիմագծերը, խոսքը, հայացքը: Միանգամիցասում ես` Իվետան է, ի՞ր ձեռագիրը,բայց որը նաեւ ամեն անգամ շատ յուրօրինակ է:

Տարիների իմ աշխատանքն ամփոփելով` կարող եմ վստահաբար ասել. այն, ինչ իրենից արժեք է ներկայացնում, անկեղծությունն է: Ամենաթանկը դա է: Ու հենց դա է նաև, որ քեզ ճանաչելի է դարձնում, ստեղծում ձեռագիր, որը պիտի կարողանաս պահել: Հանդիսատեսը գուցե չորսա, թե կոնկրետ ինչն է իրեն գրավում այս արտիստի մեջ, ինչու է նա միշտ սպասում նրան, բայց դրա <<պատճառը>> մեկն է` անկեղծությունը: Այսօր էլ նույնն է, բայց… ավելի հասուն եմ, իմ բոլոր զգացողություններում ես շատ ավելի հասուն եմ: 

_AR_3114

ԿՈՇԻԿԸ` FENDI (LAGALLERIA ԽԱՆՈՒԹ-ՍՐԱՀ)
ՎԶՆՈՑԸ` EMPORIO ARMANI (EMPORIO ARMANI ԽԱՆՈՒԹ-ՍՐԱՀ)

Քեզ հետ միշտ հեշտ է եղել համագործակցելը: Ու թվում էր, թե քո վերջինշրջանի հաջողությունները, զբաղվածությունը քեզէլ մի փոքր կվարակեինաստղային հիվանդությամբ: Բայց այսօր, ինչպես մեր թիմն է միաբերանպնդում, է’լ ավելի հեշտ էքեզ հետ աշխատել:

Ամեն մարդ ընթացքի մեջ է սովորում, աշխատանքային միջավայրում կոփվում: Նա, ով միշտ աշխատում է, ձգտում է ավելի լավը դառնալ: Ճիշտ չէր լինի, եթե ես լինեի այնպիսին, ինչպիսին վեց տարի առաջ էի: Կարևոր է` ինչ տիպի մարդ ես ուզում լինել: Եթե ես աշխատանքի մեջ եմ, ամբողջությամբ տրվում եմ դրան, լիարժեք ու անմնացորդ: Անջատում եմ ինձ ամեն ինչից, քանի որ ամենակարևորը վերջնական արդյունքն է: Ցուրտ է, սոված եմ, սպասեք մի փոքր հանգստանամ… չէ’, չկան նման բաներ, դրանք երկրորդական են: Իսկ ինչ վերաբերում է աստղայինին, ասեմ. ամեն բան անցողիկ է այս կյանքում, հարգանքն ու սերն էլ, որ տածում են քո հանդեպ, նույնպես անցողիկ է:

Իսկապես, այնքան ուժ կա քո մեջ, այնքան ներվով ես ստեղծագործության հետ<<աշխատում>>: Կարողանում ես կտրվելդրանից, լիցքաթափվել:

Փորձում եմ: Ու դա անում եմ ընկերներիս հետ: Ես առանց իմ ընկերների չեմ կարող: Եթե նախկինում կարող էինք պայմանավորվել ու գնալ մի տեղ սուրճ խմելու, այսօր մենք միասին ճամփորդությունների ենք մեկնում` Հնդկաստան, Հարավային Աֆրիկա… Այո’, կտրվում եմ, բայց, միևնույն է, շարունակում եմ երգեր գրել: 

Նախորդ տարին ավարտվեց քեզ ու մեզ համար շատ հետաքրքիր ուպատասխանատու առաջարկով: Իսկ տարին, ըստ քոֆեյսբուքյան գրառման,եզակի էր: Կպատմե՞ս:

Իսկապես, անցած տարին ինձ համար… լիարժեքորեն արտահայտվելու տարի էր:

I finally got there!,- գրում ես դու (Ես վերջապես հասա նշանակետին.- հեղ.)

Վա¯յ, գտե ՞լ ես: Տեսնե՞մ:

I finally found out who I am as an artist and what I truly want to say! (Վերջապեսհասկացա` ով եմ իբրեւ արտիստ եւինչ եմ իրականում ուզում ասել.- հեղ.)

Է’ս ինչ լավ բան ես գտել, շնորհակա’լ եմ: Ասեմ, կյանքից պիտի դասեր քաղել: Շատ հաճախ քեզ թվում է, թե գիտես` ով ես, բայց իրականում` ոչինչ էլ չգիտես: Մի երևույթ, որն իմ դեպքում նաև երաժշտությանս մեջ էր արտահայտվում: Ես երգ էի գրում, բայց պատահում էր, որ ինքս երկար չէի կարողանում լսել. ինչ-որ բան ինձ չէր բավարարում: Նախորդ տարի ես գրեցի Simple like a flower երգը: Ես ինքս ինձ հետ էի այդ պահին, ու ծնվեց այդ երգը: Այն անկեղծ պոռթկում էր, բուռն էմոցիա:

I still love you… Ո՞ւմ է դեռ սիրում Իվետան:

Սիրում է՞ր (ժպտում է.- հեղ)… Այս երգից հետո ես ինձ մի նոր մակարդակում գտա, ինչն ինձ այնքան ազատություն տվեց: Իմ անձնական կյանքը կարողացա երաժշտության միջոցով մատուցել: Իմ սեփական հաղթանակն էր այս երգը: Ես բնավորությամբ շատ խառն եմ, տարբեր գույներով: Սա իմ <<Եսի>> մեկ գույնն է իհարկե, բայց անչափ անկեղծ է: Սենյակում մենակ խոսում եմ ինքս ինձ հետ. ա’յ, այդ Իվետան եմ այս երգում:

_AR_2521

ԶԳԵՍՏԸ` RICK OWENS,
ԱԿԱՆՋՕՂԸ` DIOR (LAGALLERIA ԽԱՆՈՒԹ-ՍՐԱՀ)

Այս տարի մենք քեզ տեսանք նոր ամպլուայում` կինո: Կինոն ինչպե՞ս ընդունեց  քեզ: Իսկ դո՞ւ` իրեն:

Չափից դուրս նոր բան էր ինձ համար կինոն: Երբ առաջին դերասանական դասերին գնացի, պատկերացում անգամ չունեի` դա ինչ է: Մկրտիչ Արզումանյանի շնորհիվ ես իմ կյանքում բացեցի մի նոր էջ: Եվ շատ կուզենայի, որ դա շարունակական լիներ:

Դուք հեռավորության վրա skype-ով էիք փորձեր անում…

Այո’, ես այդ ժամանակ Իտալիայում շրջագայությունների էի: Պատահել է` օրական չորս ժամով փորձ էինք անում Մկրտիչի հետ: Նրա ու ստեղծագործական խմբի մյուս անդամների շնորհիվ կարողացա հասնել նրան, որ երբ տեսախցիկը միանում էր, ես միանգամից մոռանում էի դրան նախորդող տրամադրություններն ու մտնում դերի մեջ:

Իսկ 2016-ն ինչպե՞ս է սկսվել:

Այս տարվա ամենասկզբից այնքան եմ ճամփորդել` ԱՄՆ-ից մինչև Պորտուգալիա ու Գերմանիա, մասնագիտական ու անձնական նպատակներով: Այնքան շատ էին դրանք, որ տուն չէի հասնում. օդանավակայանից մայրիկիս ասում էի, թե ինչ դնի ճամպրուկում, քանի որ Նյու Յորքում -15 էր, Պորտուգալիայում` +25: Իհարկե, ամենակարևորը դեռ առջևում է` <<Եվրատեսիլը>>:

Հայաստանը <<Եվրատեսիլում>> ներկայացնելու առաջարկն ինչպե՞սընդունեցիր: Հիշո՞ւմ ես:

Ճիշտ է, տարիներ շարունակ այս կամ այն չափով շրջանառվել է իմ անունը, բայց երբ զանգ եկավ, ու առաջարկը հնչեց, իսկապես շատ-շատ հաճելի էր ու պարտավորեցնող: Շատ շնորհակալ եմ Հանրային հեռուստաընկերությանն ինձ այս պատասխանատու գործը վստահելու համար: Հուսով եմ` մենք կշարժվենք դեպի հաղթանակ:

Հայաստանյան ներկայացուցչի անունը հնչելու պահից հիմնականում դրականարձագանքներ ենք կարդում ու լսում: Նա իրդեմքին կրում է <>>. կարծեմ youtube-ում կարդացի:

Շնորհակա’լ եմ, Նանե’, այնքան հաճույք եմ ստանում…

Ի՞նչ են տալիս դրանք արտիստին կամ գուցե փոխո՞ւմ են ինչ-որ բան:

Չէ’, չեն փոխում, ստիպում են, որ արդարացնես այդ խոսքերը: Վերջերս նկատել եմ, որ ցանկացած լավ խոսք, որ մարդիկ ինձ ուղղում են, այնքան ուժ է տալիս, անկեղծ եմ ասում: Դրանք ինձ համար այսօր շատ մեծ արժեք ունեն: Եվ այն մեկ արտահայտությունը` <<Մենք քեզ այնքան ենք սիրում, Իվե’տա>>, հենց այս երկարատև աշխատանքի արդյունքն է:

Շուրջ 17 տարի երգարվեստում ես: Եթե շատ-շատերի մոտ ծնողներն ենհիմնականում արգելք դառնում երգարվեստ մտնելուճանապարհին, քեզ մոտհակառակն է եղել. քո ծնողներն ու հատկապես հայրիկն է քեզ ուղղորդել:

Այո’, այո’ (ծիծաղելով շարունակում է.- հեղ.): Մայրս միշտ ասում է` ինձ մոռանում ես… Եղել են պահեր, երբ ես ասել եմ` չե’մ ուզում: Լինել շոու-բիզնեսի մեջ ու կայանալ իբրև երգչուհի` շատ բարդ է: Սա այն ոլորտն է, որտեղ պիտի կա’մ շատ լավ անես ամեն բան, կա’մ չանես ընդհանրապես: Անգամ եղել է, որ ամեն ինչ թողել եմ ու մեկնել ուրիշ երկիր` բոլորովին այլ գործով զբաղվելու: Բայց հետո հասկացա, որ ինձ միշտ ինչ-որ բան պակասում է: Մայրիկս այդ ժամանակ անընդհատ ասում էր. <<Դու պետք է բեմում լինես>>:

_AR_2774

ՊԻՋԱԿԸ` JUST CAVALLI, ՏԱԲԱՏԸ` VERSACE COLLECTION
(RIO GALLERIA ԽԱՆՈՒԹ-ՍՐԱՀ)
ԱԿԱՆՋՕՂԸ` DIOR (LAGALLERIA ԽԱՆՈՒԹ-ՍՐԱՀ)

Դա Հայաստանից առա՞ջ էր, թե՞ արդեն Հայաստանում:

Արդեն Հայաստանում… Նա ասում է, որ ես ամենաերջանիկ մարդն եմ այն ժամանակ, երբ ստեղծագործում եմ, երգում: <<Առանց դրա դու լիարժեք չես>>: Նման պահերը նաև օգնում են որոշ ժամանակով դուրս գալ քո սահմանից ու համոզվել` իրո’ք դու այնքան ուժեղ ես, որ շարունակես այս ճանապարհը, թե՞ ոչ:

Իվե’տա, քննադատության հետ դժվա՞ր է ապրել:

Այո’, բայց ընտրելով այս ճանապարհը` դու պիտի գիտակցես` ինքդ ես թույլ տալիս, որ մարդիկ քննադատեն քեզ ոտքից գլուխ: Ու պիտի այնքան ուժ ունենաս և հոգով իսկական արտիստ լինես, որ կարողանաս դրանից վեր կանգնել ու շարժվել առաջ:

Դու կուզենայի՞ր, որ երեխաներդ գնային քո ճանապարհով:

Ո’չ, ո’չ, չէի ուզենա: Եթե կուզենան ինչ-որ գործիքի տիրապետել, նվագել իրենց հաճույքի համար, ո’չ մի խնդիր: Բայց ոչ երբեք այն դարձնեն առաջին մասնագիտություն:

Ինչո՞ւ:

Միշտ վախ կա` կկարողանա՞ս վաստակել քո աշխատանքով, թե’ ոչ: Ես գիտեմ` դա ինչ է ու չէի ուզենա, որ իրենք էլ անցնեն դրա միջով: Շատ դժվար է հասնել նրան, որ քո արվեստով սկսես բավականաչափ գումար վաստակել:

Դու կարողանո՞ւմ ես:

Ես այսօր կարողանում եմ գումար վաստակել իմ աշխատանքով. շատ եմ շրջագայությունների մեկնում: Կարող եմ որոշ շքեղություններ ինձ թույլ, բայց այսօր վաստակածս ավելի շատ ուղղում եմ երգարվեստ: Եվ ընդհանրապես, ես չեմ ուզում շատ գումար աշխատել, որ, ասենք, Ferrari գնեմ: Պարզապես ցանկանում եմ ստեղծագործել, զբաղվել այն գործով, որը սիրում եմ:

Ի՞նչ է փոխվել մեր շոու-բիզնեսում վերջին տարիների ընթացքում:

Նոր սերունդ է եկել, որն ուղղակի հիացնում է: Ազատ են. այլընտրանքային ինչ-որ միջավայր է ստեղծվել, ինչն ինձ շատ է դուր գալիս: Էքսպերիմենտներ են անում: Այնպիսի ռեժիսորներ, DJ-ներ, պրոդյուսերներ ունենք, որ քեզ մեծ հույսեր են տալիս, որ ամեն բան լավ է լինելու:

_AR_2944

ԿՈՄԲԻՆԵԶՈՆԸ` RED VALENTINO (ROSIE ԽԱՆՈՒԹ-ՍՐԱՀ)
ԱԿԱՆՋՕՂԸ` EMPORIO ARMANI (EMPORIO ARMANI ԽԱՆՈՒԹ-ՍՐԱՀ)

LoveWave. դու հավատո՞ւմ ես, որ սիրո ալիքը կարող է մեկ վայրկյանումտակնուվրա անել մարդուն:

Այո’, կարող է: Ու որքան մեծանում ես, այնքան ավելի ես սպասում նման բաների, որովհետև քեզ արդեն այնքան քիչ բան է սկսում զարմացնել: Եթե տարիներ առաջ կարող էի ծաղիկների փնջից ոգևորվել, ապա հիմա մարդուն կա’մ զգում եմ, կա’մ ոչ: Այո’, տարիքի հետ ավելի եմ փնտրում lovewave:

Իվե‘տա, կարծում եմ, շատ դժվար է ստեղծագործել այն զգացմունքի մասին,որը քաջ ծանոթ է մարդկանց` սեր, որն էլ իրհերթին մղում է մարդկանցարարելու եւ ապրելու: Ինչպե՞ս պետք է ծանոթ բովանդակությունըփաթեթավորել, որ չկրկնվես:

Այս երգի համար ես մի քանի տարբերակ էի գրել, ու շատ էի ուզում, որ այն չլինի սոսկ երգ սիրո մասին: Երգը դառնում է յուրօրինակ, եզակի հենց այն բանի շնորհիվ, թե ինչպես է այն կատարում տվյալ արտիստը: Այս երգն իմ ներքին աշխարհի վրա է հենված, ես այն իմ միջով եմ անցկացնում ու հասցնում հանդիսատեսին: Եթե ես կատարեմ այն ոչ լիարժեք անկեղծ, առանց հասկանալու` ինչի մասին եմ երգում, ապա այն կձանձրացնի: LoveWave-ն այնպես է գրված, որ յուրաքանչյուրը կարողանա այն իր ձևով մատուցել. հենց այդ ձևն է, որը կսիրեն կամ ոչ, այդ ձևն է, որ անկրկնելի է դարձնում երգը:

Ի՞նչ է նշանակում ճիշտ սիրել, ինչպես մի առիթով ասել ես:

Չեմ կարող լիարժեք պատասխան տալ. ես դեռ չեմ ամուսնացել, ընտանիք ու երեխաներ չունեմ: Ես չգիտեմ` դա ինչ է, բայց եթե իմ կյանքում ինչ-որ մեկը հայտնվի, խոստանում եմ` ձեզ անպայման կասեմ: Հիմա երբ ետ եմ նայում, ինքս ինձ հարցնում եմ` ինչպե՞ս կարող էի նման մարդու սիրահարվել:

Եվ ինչպիսի՞ն պետք է լինի քո տղամարդը:

Ինքնավստահ ու հաստատակամ մարդ, ով ճանաչում է իրեն ու իր ներքին աշխարհը: Հեշտ չէ արտիստի հետ ապրելը: Ես ինքս խուսափում եմ լինել դերասանի կամ երգչի կողքին: Միշտ ինքնուրույն եմ եղել, բայց ես չեմ ուզում, որ տղամարդն իմ որոշումներին համընթաց քայլի: Երբե’ք: Նա որոշումներ կայացնելու կարողություն պիտի ունենա ու չմոռանա այդ մասին: Ուժեղ կինը հարաբերություններում նախ ուզում է լինել կանացի, անընդհատ զգալ տղամարդու ամուր թիկունքը: Իսկ նման կնոջ կողքին կարող է<<դիմանալ>> միայն այն տղամարդը, ով կայացած է:

Իսկ եվրոպացի՞, թե՞ հայ տղամարդ:

Տարիների հետ համոզվում եմ, որ, այնուամենայնիվ, հայ չի կարող լինել: Այն, ինչ քիչ առաջ ասացի, միշտ պակասել է: Հայ տղամարդը, որպես կանոն, սիրում է, երբ ինքն է թելադրում: Բայց, ա’յ, եվրոպացին էլ նույն ջերմությունը չունի, ինչը հայը: Ես, իհարկե, շատ խիստ սահմանափակումներ չունեմ այս հարցում:

_AR_3050 BW

ՏՈՊԸ ԵՒ ՇՈՐՏԵՐԸ` DOLCE & GABBANA
ԹԵՒՆՈՑԸ` DIOR (LAGALLERIA ԽԱՆՈՒԹ-ՍՐԱՀ
ԱԿԱՆՋՕՂԸ` EMPORIO ARMANI
(EMPORIO ARMANI ԽԱՆՈՒԹ-ՍՐԱՀ)

Ինչպես կստացվի…

Այո’, ինչպես կստացվի:

Կա՞ մի այնպիսի բան, որի մասին եթե իմանան քո երկրպագուներն ու քեզճանաչող մարդիկ, կարող են անակնկալի գալ:

Չգիտեմ` անակնկալի կգան, թե ոչ, բայց ասեմ: Ես շատ եմ սիրում փառատոններ: Օրինակ, DJ-ներինը: Ես իմ սիրելի DJ-ի համար կարող եմ աշխարհի մյուս ծայրը հասնել, միայն թե տեսնեմ նրա ելույթը: Ես շատ եմ սիրում deep house. այնտեղ չկա վոկալ, ինչն ինձ սարսափելի դուր է գալիս: Ես նախընտրում եմ sound լսել, քան վոկալ. այն ինձ մի տեսակ խանգարում է ընկալել ստեղծագործությունն ամբողջությամբ:

Կա՞ հարց, որին դու կուզենայիր պատասխանել, բայց որը դեռ քեզ չեն տվել:

Այնքան եմ ուզում պատասխանել այս հարցին, բայց հիմա ոչինչ չեմ կարողանում մտաբերել: Կարելի է, չգիտեմ, անձնական… ես սովորաբար չեմ պատասխանում, բայց հիմա…

Ես, ճիշտն ասած, նախապատրաստել էի հարցեր, բայց չտվեցի. չգիտեմ ինչու:

Հապա՞ հարցրու:

_AR_3296

Արի’ վերադառնանք Simple like a flower երգին: Ինքնախոստովանական երգ է…

Ձեզ կպատմեմ: Այդ ընթացքում կողքիս մարդ կար: Մենք, սակայն, տարբեր երկրներում էինք բնակվում: Եթե դու սիրում ես մեկին, ով ուրիշ երկրում է, ապա դա շատ վտանգավոր է: Դու ամեն օր մի միջավայրում ես, որտեղ անընդհատ նոր ու տարբեր իրադարձություններ են տեղի ունենում, իրավիճակներ փոխվում, ու ինքն այդ ամենի մեջ չէ: Նրա հոտը չես առնում, ձայնը չես լսում, չես կարող աչքերին նայել, ինչն ի վերջո կարող է հեռացնել: Ես դա ապրեցի. հեռացա այդ մարդուց հենց տարածության պատճառով: Ու շատ թեթև բաժանվեցի: Ասացի. <<Վե’րջ, է’լ չեմ ուզում միասին լինենք>>: Ու երբ այդ մարդը հեռացավ իմ կյանքից, ես հասկացա, որ` չէ’, դա ճիշտ քայլ չէր իմ կողմից:

Իսկ այդ ի՞նչ դավաճանության մասին է խոստովանում Իվետան:

Չէէէէ°, եկեք դրա մասին չխոսենք: Այդքանը բավական է (ծիծաղում է.- հեղ.): Ես սխալ բան եմ արել, այո’, սխալ քայլ էր, ոչ ճիշտ…

Դա հեռանալուց հետո՞, թե՞ առաջ:

Չէ’, այդ մարդն արդեն չկար իմ մեջ ընդհանրապես, ես նրան չէի զգում բացարձակապես:

Լա’վ, էլ հարցեր չեմ տա, Իվե’տա… Շնորհակալություն քո բացառիկ հմայքիհամար, որն օգնեց ստանալ այն, ինչ այսօրներկայացնում ենք լսարանին: Ուհավատում եմ, որ այդ հզոր էներգիան, որ կրում ես քո մեջ ու տարածումշուրջբոլորդ, եւսմեկ անգամ կստիպի մեզ բոլորիս հպարտության պահերապրել արդեն <<Եվրատեսիլի>>ժամանակ:

(հուզվում է, ժպտում.- հեղ.) Չեք պատկերացնի` որքա’ն ուժ են ինձ տալիս այս խոսքերը: Ես էլ մեծագույն հաճույք ստացա: Շնորհակալ եմ, մինչ հանդիպում:

_AR_3321

 

զրույցը` Նանե Վարդանյանի

արտ-տնօրեն` Մայա Պողոսյան

լուսանկարիչ` Արտաշես Մարտիրոսյան

դիմահարդարումը` Թինա Թևոսյանի (Make-up Studio)

վարսահարդարումը` Սեդրակ Ղամբարյանի

նկարահանման վայրը՝ DoubleTree by Hilton Yerevan City Centre հյուրանոց

Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026