Տիգրան Ներսիսյանի 50-ամյակի անակնկալն ընտանիքի եւ ընկերների կողմից
LifestyleStyle.news.am-ը գրում է.
Տաղանդավոր արտիստ Տիգրան Ներսիսյանն այսօր տոնում է ծննդյան 50-ամյակը: Տիգրանի կինը՝ Նելլի Խերանյանն, ու դուստրերը անակնկալ տեսանյութ են պատրաստել հոբելյարի համար: Անակնկալ-հոլովակում նկարահանվել են դերասանի ընկերներն ու հարազատները՝ Պերճ Զեյթունցյանը, Հրաչյա Հարությունյանը, Սյուզան Մարգարյանը, Արմեն Էլբակյանը, Արմեն Մարությանը, Արամոն եւ շատ ու շատ ուրիշներ, որոնք սիրված դերասանին մաղթել են հարատեւ ջերմություն ու երջանկություն ընտանիքում եւ նորանոր ձեռքբերումներ աշխատանքում:
Մեծանուն դերասան Բաբկեն Ներսիսյանի որդին մեծ ճանապարհ է անցել եւ թատրոնում, եւ կինոյում: Խաղացել է մի շարք ներկայացումներում, նկարահանվել ֆիլմերում: 2002-ին արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի, 2004-ին` Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման, 2013-ին ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալի:
Մելինե Տոնոյան
Տեսանյութը՝ այստեղ