Վանաձորի «Հորովել» երգի-պարի անսամբլը համերգ կունենա Երևանում
CultureՀ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի կունենա Վանաձորի «Հորովել» երգի-պարի անսամբլի համերգը: Մայիսի 10-ին կայանալիք միջոցառումն անցկացվում է ՀՀ մշակույթի նախարարության, Լոռու մարզպետարանի և Վանաձորի քաղաքապետարանի աջակցությամբ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, անսամբլի գեղարվեստական ղեկավարն է Արմեն Ներսիսյանը:
Երևանյան համերգը մարզերում և Արցախում տեղի ունեցած համերգների տրամաբանական շարունակությունն է: Այս հյուրախաղերի նպատակն է մայրաքաղաքի հանդիսատեսին ներկայացնել մարզերում ստեղծագործող խմբերի այն կոլորիտն ու ոճը, որը պահպանվել է ազգային մտածելակերպի շնորհիվ: Հորովելցիները մայրաքաղաքի հանդիսատեսին խոստանում են յուրատեսակ համերգային ծրագիր, որը ներառում է ժողովրդական երգն ու պարը, ազգային ոգին ու ավանդույթները: