ԵԽԽՎ նախագահը ծրագրում է Հայաստան այցելել
Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման համար չափազանց կարևոր են Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակությունների հանդիպումները ԵԽԽՎ շրջանակում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի բացման ժամանակ լրագրողների հետ զրույցում հայտնել է կառույցի նախագահ Անն Բրասյորը:
ԵԽԽՎ նախագահը հայտնել է, որ Ադրբեջան կատարած այցի ընթացքում առաջարկել է, որ երկու երկրների պատվիրակությունները հանդիպեն իր գրասենյակում, սակայն առաջարկը մերժվել է:
Նա հերքել է ավելի վաղ լրատվամիջոցներում տարածված տեղեկությունն այն մասին, թե ինքն առաջարկել է հանդիպումներ կազմակերպել Ադրբեջանի տարբեր համայնքների հետ: Բրասյորը նշել է, որ իր գերխնդիրը Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակությունների հանդիպումը կազմակերպելն է՝ այն, ինչ հաջողվել էր ԵԽԽՎ նախկին նախագահին: