Եթե ինչ-որ մեկի ափին սև կետ եք տեսել, ապա արագ զանգեք ոստիկանություն
LifestyleԸստ վիճակագրական տվյալների ամեն երրորդ կին ամբողջ աշխարհում բռնության է ենթարկվում։ Այս սարսափելի թվերը պատճառ են, որպեսզի ոչ թե բարձրաձայնեք այս խնդիրը, այլ գոռաք դրա մասին։
Գլխավոր բարդությունը այն բանի մեջ է, որ տնային բռնությունը տարբեր է և համարյա միշտ թացրված է ուրիշների աչքերից։ Համարվում է, որ դա ամոթ է։ Այդ պատճառով մեզանից շատերին թվում է, որ դա մեզ չի սպառնում և մեր շրջապատի մարդկանց նունպես։
Իռլանդացի ակտիվիստ կանանց նախաձեռնությամբ վերջերս «The Black dot» խորագրով ծրագիր անցկավեց։ Ծրագրի նպատակն է գրավել ինչքան հնարավոր է շատ ուշադրություն ընտանեկան բռնությանը։ Այն կանանց, ում նկատմամբ բռնություն է կիրառվում առաջարկվում էր ափի մեջ սև կետ նկարել։
Սև կետը հիմնականում ընկերների և հարազատների համար ազդանշան է դառնում։ Սա տեսնելով, օրինակ ընկերուհիները կսկսեն օգնել ընկերուհուն։ Երբեմն կանանց դժվար է խոստովանել։ Արդեն դեպքեր են գրանցվել, երբ սև կետերը օգնել են։ Օրինակ Ժակլին Պավլիչեկը Անգլիայից ուղարկել էր ափի մեջ կետ նկարած ձեռքը սոց. աշխատողին։ Արդեն մի քանի ժամից ոստիկանները եկան իր ամուսնու հետևից։ Այս պահին հետաքննություն է անցկացվում։
Ընտանեկան բռնության խնդիրը շատ ծավալուն է։ Հանրությունը սովոր է կարծել, որ այսպիսի բաներ միայն վատ ընտանիքներում են տեղի ունենում։ Բայց ըստ վիճակագրության, բռնի ուժ կիրառող ամուսինների մեջ շատ են հարուստ և կայացած ուսուցիչները, դատական համակարգի աշխատակիցները, բժիշկները։ Այս ծրագրի կազմակերպիչները վստահ են, որ այս ծրագիրը կօգնի շատ ընտանիքների վերագնահատել այն ինչ ունեն։


